Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Հայաստանը միանշանակ կօգտվի Հրվ. Օսիայի և Աբխազիայի տարանցիկ միջանցքից,  իսկ թե ինչ ծավալով և ձևաչափով՝ պարզ կլինի հետագայում. Ա. Էրոյանց

0

Լարսի անցակետում ֆորս-մաժորային իրավիճակի պարագայում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորությունը միանշանակ բխում է Հայաստանի շահերից: Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նա նշեց, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը, ինչը նշանակում է, որ հարցն առնվազն բանավոր մակարդակում համաձայնեցված է բոլոր կողմերի հետ և Հայաստանը կարող է օգտվել այս ավտոճանապարհից: Նա ասաց, որ տարանցիկ այս միջանցքից օգտվելու ծավալները և ձևաչափը հետագայում կքննարկվեն, բայց այն, որ Հայաստանը դրանից կօգտվի, արդեն միանշանակ է:

- Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ, որը ենթադրում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը և մյուս երկրները, կարող են օգտվել այդ միջանցքից: Այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում: Իրատեսակա՞ն է Հայաստանի կողմից այս ճանապարհի շահագործումը՝ հաշվի առնելով վրացական ընդդիմության քննադատությունը:

- Ընդդիմության դժգոհությունը բնական է, այդպես էլ պետք է լիներ: Այս հարցը վերջին շրջանում շատ է քննարկվում Վրաստանի և Ռուսաստանի 2011թ.-ի համաձայնագրի համատեքստում: Վրացական կողմը միակողմանի է ստորագրում այս պայմանագիրը, որովհետև Ռուսաստանի կողմից  առաջադրված որոշ պայմաններ, ինչպես ասել է Կվիրիկաշվիլին, անընդունելի են, և վրացական ընդդիմության քննադատությունը մեծամասամբ սրան է վերաբերում: Դեռևս համաձայնագիրը չի ստորագրվել, սպասողական վիճակ է, բայց Վրաստանի բարձրագույն իշխանությունը առաջին դեմքի մակարդակով նման հայտարարություն է անում: 

Լարսին այլընտրանք գտնելու հարցը հեռանկարային լուծում է ստանում Հայաստանի համար: Համաձայնագիրը պետք է ստորագրվի, ապա գործարկվի, և միայն դրանից հետո Հայաստանը կարող է առարկայական օգուտներ ունենալ դրանից, բայց Վրաստանի վարչապետի այս հայտարարությունն, ըստ էության խոստում է, որ դրանից կարել է և հնարավոր կլինի օգտվել, թե ինչ ձևաչափով՝ դա կքննարկվի: Եթե մենք կասկածում էինք, որ այս ճանապարհից կկարողանանք օգտվել, թե ոչ, հիմա էլ կարող ենք չկասկածել: Չեմ կարծում, որ Կվիրիկաշվիլիի շուրթերից հնչած հայտարարությանը հետագայում որևէ բան կարող է խանգարել: Պարզապես հետագայում կերևա, թե ինչ ծավալով, ինչ ձևաչափով մենք կարող ենք դրանից օգտվել: Ռուսաստանին ևս այս ճանապարհը, կարծում եմ, շահավետ կլինի, որովհետև Լարսի հետ կապված խնդիրները տարվա կտրվածքով շատ են:

- Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարարը՝ Գրիգոլ Վաշաձեն, հայտարարել է, որ 2011-ի պայմանագրով երրորդ երկրները չեն կարող այդ ճանապարհով բեռնափոխադրում իրականացնել և եթե Հայաստանը շահագործի այդ հատվածը, ապա դա կհակասի պայմանագրի բովանդակությանը: Դուք ծանո՞ք եք այս պայմանագրին, նման խնդիր Հայաստանի համար հետագայում չի՞ առաջանա:

- Այդ մասին ոչ միայն Վրաստանի ԱԳ նախարարն է խոսել, այլև՝ նախկին այլ պաշտոնյաներ ևս: Ամեն դեպքում, կարող ենք հստակ ասել, որ Վրաստանի այսօրվա կառավարությունն է որոշում, թե ինչ կարգով է կատարվելու բեռնափոխադրումը: Բանակցությունները, որքան ես տեղյակ եմ, դեռ վերջնական չեն ավարտվել և կարծում եմ, որ այն դեռ համաձայնեցման փուլում է: Ըստ իս՝ փաստաթղթի մանրամասների համաձայնությունը ձգձգվում է ռուսական կողմից և չի բացառվում, որ պայմանագրում որոշակի փոփոխություններ լինեն: Բայց ամեն դեպքում դա կարևոր չէ, որովհետև Վրաստանն է որոշելու, թե ինչպես գործարկել այդ կետը: Այլ հարց է, որ Ռուսաստանը չհամաձայնի կամ շվեյցարական կողմը: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ եթե Վրաստանի վարչապետը նման հայտարարություն է անում, ուրեմն առնվազն բանավոր կարգով կողմերն իրենց համաձայնությունը տվել են:

- Այդ թվում Ադրբեջանը և Թուրքիա՞ն: Ձեր կարծիքով Վրաստանը համաձայնեցրե՞լ է այս հարցը իր երկու հարևանների հետ:

- Կարծում եմ, որ Վրաստանը, որպես իր շահերն ունեցող երկիր, վարում է բազմակողմ համագործակցություն: Նրանք բավական բարձր մակարդակով համագործակցում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ նույնքան բարձր մակարդակով համագործակցում է Հայաստանի հետ: Արտաքին այն քաղաքականությունը, որը որդեգրել է Վրաստանը՝ համագործակցել Եվրամիության հետ, իրենց ազատ գործելու հնարավորություն է տալիս:

Այո, մի կողմից զիջելով, համաձայնության գալով մի հարևանի հետ, մյուս կողմից փորձում են այլ հարցով համագործակցել մյուս հարևանի հետ: Որքան էլ Ադրբեջանը ցանկանա ճնշում գործադրել Վրաստանի վրա այս ուղղությամբ, դա չի հաջողվի, որովհետև այս հարցը տարածաշրջանային քաղաքական զարգացման համատեքստում է: Գուցե հետագայում վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական հարաբերություններում խնդիր լինի, բայց հիմա սա խնդիր չէ, վրացական իշխանությունները լավ գիտակցում են, որ պետք է բազմակողմ քաղաքականություն վարեն, ազատ լինեն հարևանների հետ շփման հարցում:

Կարծում եմ, որ արգելքներ են ստեղծվելու վրաց-թուրքական ու վրաց-ադրբեջանական հարաբերություններում: Դրանք չեն լինելու այն մակարդակի, ինչ նախկինում՝ Սաակաշվիլիի ժամանակ, որը գիտեք, որ բավական ջերմ հարաբերություններ ուներ Ադրբեջանի իշխանությունների հետ: Սակաշվիլիի ժամանակ այդ հարաբերությունները «ռոմանտիկ» էին, բայց ներկայումս դրանք ավելի պրագմատիկ ու ռացիոնալ են: Նկատելի է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վրացական իշխանությունների ձգտումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса