Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Վրաստանը կարող է օգտվել ՀՀ հնարավորություններից` ԵԱՏՄ շուկաներում իր ապրանքները վաճառելու համար.Սերժ Սարգսյան

0

Վրաստանը  կարող է օգտվել  Հայաստանի՝ ազատ տնտեսական գոտիներում հնարավորություններից, այդ թվում նաև իր ապրանքները Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար:

Այս մասին այսօր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախագահի հրավերի և ջերմ ընդունելության համար:

«Հատկապես ուզում եմ շեշտել Վրաստանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա Վրաստանի ապրանքները, ծառայությունները արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական հանրապետություն», -հավելել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահին Վրաստանում ուղեկցում են Պաշտպանության, Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման, Կապի և Տրանսպորտի նախարարները, Վրաստանում ՀՀ դեսպանը:

Անդրադարձ կատարելով անցնող տարվա ընթացքում հայ-վրացական երկկողմ հարաբերություններին՝ Նախագահ Սարգսյանը  նշել է, որ  տարեվերջյան իր  այցը գալիս է ամփոփելու երկու երկրների  համատեղ աշխատանքը, արձանագրած արդյունքները և  ուրախությամբ արձանագրել,  որ  երկկողմ օրակարգում բազմաթիվ ծրագրեր ու բազմաթիվ անելիքներ կան:

ՀՀ նախագահը ընդգծել է, որ երկու երկրները շատ անելիքներ ունեն  երկու ժողովուրդների  իր խոսքով՝   հարուստ ավանդույթների, փոխկապակցված պատմության և արժեքային ընդհանրությունների հենքի վրա:

«Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի, մենք իսկապես   բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի նկատմամբ: Պատահական չէ, որ  հայերի մի ստվար հատված նախընտրում է տոներն ու  արձակուրդները անցկացնել հենց Վրաստանում: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է, եթե այստեղ հայերի նկատմամբ լիներ ոչ բարյացակամ վերաբերմունք, ապա հայերը  հաճույքով չէին գա Վրաստան»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: 

Նա նաև նշել է, որ հայ-վրացական երկկողմ ընդլայնված օրակարգում  են ինչպես նոր ծրագրեր, այնպես էլ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են այնպիսի կարևոր ոլորտի, ինչպիսիք են՝   էներգետիկան,  երկու երկրների տարանցիկ հնարավորությունները: Հանդիպման ընթացքում  քննարկվել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՝ հարավկովկասյան տարածաշրջանում   փոխադարձ զգայուն հարցերի նկատմամբ , հավասարակշռված մոտեցումների պահպանմանը առնչվող հարցեր:

Վրաստանի նախագահն Գեորգի Մարգվելաշվիլին էլ այցի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` այն համարելով ևս մեկ քայլ հայ-վրացական հարաբերությունների խորացմանն ուղղված:

«Այս այցը կարևոր է այն առումով, որ այս տարի Հայաստանի ու Վրաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է»,-ասաց Վրաստանի նախագահը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса