Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Կանադացին 47 տարի պահել է իրեն լքած ընկերուհու սուրբծննդյան նվերը՝ չբացելով այն (լուսանկար)

0

Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքի 64-ամյա բնակիչը 1970 թվականից պահել է իրեն թողած ընկերուհու նվերը՝ այդպես էլ չբացելով այն: Այս մասին հայտնում է CBC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 47 տարի առաջ Ադրիան Պիրսն ավարտել է դպրոցը և սկսել հանդիպել Վիկի անունով մի աղջկա հետ: Սուրբ ծննդյան տոնին աղջիկը նվեր է տվել երիտասարդին և հայտնել, որ ցանկանում է բաժանվել նրանից: Վիրավորված Ադրիանը բերել է նվերը տուն, շպրտել տոնածառի տակ և ասել, որ երբեք չի բացի այն:

«Սկզբում պահել եմ այն, քանի որ ամենայն հավանականությամբ հույս եմ ունեցել, որ կրկին միասին կլինենք և կբացենք այն: Իսկ այժմ սա ուղղակի սովորություն է», - ասել է տղամարդը: Ամեն տարի նա դրել է այս նվերը տոնածառի տակ, այնուհետև մի կողմ դրել` մինչև հաջորդ Սուրբ ծնունդ:

Նշվում է, որ Պիրսի կինը մի անգամ ասել է, որ ինքն այլևս չի ցանկանում տոնածառի տակ տեսնել նրա նախկին ընկերուհու նվերը, և այդ պահից տղամարդն առանձին է պահում այն: Մի քանի տարի առաջ նա համարյա չի դիմացել և ցանկացել է բացել նվերը, սակայն ժամանակին զսպել է իրեն:

Պիրսը չի բացառում, որ կբացի նվերը Վիկիից բաժանվելու 50-րդ տարելիցին: Նրա խոսքով՝ կարելի է փոքր տոն անել, մրցույթ անցկացնել փաթեթի պարունակությունը գուշակողների շրջանում և գումարներ հավաքել բարեգործության համար:

«Հնարավոր է՝ կհաջողվի գտնել նրան, և նա մեզ հետ կնշի Սուրբ ծնունդը», - ասել է Պիրսը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса