Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Մեծ Բրիտանիայում ոստիկանները 21 հանցագործ են բռնել՝ օգտագործելով «Սիմփսոնների» հնարքը

0

Անգլիայի Սաութ Յորքշիր կոմսությունում ոստիկանները հանճարեղ պլան են մշակել հանցագործներին բռնելու համար. իրավապահ մարմինների աշխատակիցները 21 մարդ են ձերբակալել՝ օգտագործելով «Սիմփսոններ» ամերիկյան անիմացիոն սիթքոմի հնարքը:

Indy100.com կայքի հաղորդմամբ՝ ոստիկանները գովազդային թռուցիկներ են տպագրել գոյություն չունեցող ֆիրմայի անունից՝ առաջարկելով անվճար սուրբծննդյան նվեր ստանալ՝ շամպայն, գինի, պուդինգ և այլ հաճելի մանրուքներ, և ուղարկել դրանք թանքվող հանցագործների հասցեներով:

Նվերը ստանալու համար հասցեատերերը պետք է ընդամենը պայմանավորվեին առաքման համար, սակայն առաքիչների փոխարեն հանցագործների մոտ ոստիկաններ են գնացել: Արդյունքում ոստիկաններին երկու օրում հաջողվել է 31 հանցագործ ձերբակալել:

Նշվում է, որ ոստիկանների մոտեցումը շատ է նման հնարքին, որը «Սիմփսոնների» 9-րդ եթերաշրջանի 8–րդ սերիայում օգտագործել է ոստիկանության ղեկավար Վիգամը, որը հրավիրել է հանցագործներին անվճար շարժիչով նավակների բաժանման արարողությանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса