Ռուսաստանը մինչև ԱԱ-2018-ն ընկերական խաղեր կանցկացնի Բրազիլիայի և Ֆրանսիայի հետ
Ռուսաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018թ. առաջնությանը նախապատրաստվելու ընթացքում ստուգողական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Թուրքիայի ընտրանիների հետ:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն, ով ժամանակավորապես դադարել է կատարել կազմակերպության գլխավորի պարտականությունները:
«Սկզբում կհանդիպենք Բրազիլիային և Ֆրանսիային: Մայիսի 30-ին ուժերը կչափենք Ավստրիայի, իսկ հունիսին կմրցենք Թուրքիայի հետ»,- Մուտկոյի խոսքն է մեջբերում «Championat»-ը:
