Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Մեքենաների այսքան ավելացումը խոսում է ոչ թե մարդկանց գնողունակության աճի մասին, այլ որ մեքենաներն են հասանելի դարձել. Վահագն Սահակյան

0

Մեքենան դարձել է ավելի հասանելի մարդկանց համար, իսկ մեր քաղաքում տրանսպորտի վիճակը շատ վատ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը` անդրադառնալով 2017 թվականի ընթացքում ավտոմեքենաների ներմուծման շուրջ 100 տոկոսով ավելացմանը:

Ըստ նրա` մեքենաների այսքան ավելացումը խոսում է ոչ թե մարդկանց գնողունակության բարձրացման մասին, այլ նրա, որ մեքենաներն են հասանելի դարձել:

«Միջին կարգի մեքենաներով գազի օգտագործման դեպքում մեկ կմ-ի արժեքը Երևան քաղաքում հասնում է մոտավորապես 15-20 դրամի, եթե քաղաքային լավ որակի տրանսպորտ լիներ, իհարկե այսքան մեքենաների կարիք չէր զգացվի»,-ասաց նա:

Մեքենաների ներկրման ավելացման հաջորդ պատճառը Վահագն Սահակյանը համարեց այն տարածված լուրերը, թե մյուս տարվանից ԵԱՏՄ անդամակցությամբ մաքսազերծումը արվելու է ռուսական տարիֆներով:

«Այսինքն՝ այն մեքենաները, որոնց մաքսազերծման ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2 հազար դոլար, այն ժամանակ լինելու է 7-8 հազար դոլար: Մարդիկ աժիոտաժի մեջ են, ցանկանում են շուտ մեքենաներ ներմուծել, որպեսզի պետությունը որոշակի անակնկալի առաջ չկանգնեցնի»,-ասաց նա և նշեց, որ իր տեղեկությամբ՝ այդ կարգը չի գործելու մինչև 2020 թվական:

Նա նշեց որ ավելի շատ ներկրվում են ճապոնական մեքենաներ, քանի որ ավելի մատչելի են, և նույն հզորությամբ, նույն տարիքի ձախակողմյան ղեկով մեքենան մոտավորապես 2-2,5 անգամ ավելի թանկ է:

Ինչ վերաբերում է հարցին, թե երթևեկության համար այդքան մեքենաները խնդիր չե՞ն, Վահագն Սահակյանն ասաց, որ երթևեկության ճիշտ կազմակերպման դեպքում խնդիր չեն և նշեց, որ ավելի մեծ քանակությամբ մեքենաներով քաղաքներ կան: Ըստ նրա՝ մեզ մոտ ոչ թե չեն կարողանում կազմակերպել երթևեկությունը, այլ շատ տեղերում հատուկ են անում այնպիսի բաներ, որոնք խնդիրներ են առաջացնում, ինչը հավանաբար շահավետ է որոշների համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса