Իտալիայում «պարող միլիոնատերը» իր Rolls-Royce-ին փուչիկ–եղջերու է կապել և պարել նրա մոտ (տեսանյութ)
Իտալացի գործարար Ջանլուկա Վակին, որը հայտնի է որպես «պարող միլիոնատեր», կապել է «փուչիկ–եղջերու» է կապել իր Rolls-Royce մակնիշի ավտոմեքենային և պարել նրա մոտ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-ում:
Տեսանյութի վերջում Վակին Սանտա Կլաուսի հանդերձով դուրս է գալիս ավտոմեքենայից, պարում Last Christmas երգի տակ և շնորհավորում բոլորի Սուրբ ծնունդը:
«Սա ժամանակակից Սանտայի սահնակն է», - ասել է նա:
Նշվենք, որ Վակին Instagram-ի աստղ է. նա ավելի քան 10 միլիոն հետևորդ ունի: Սոցցանցում նա հրապարակում է իր շքեղ կենսակերպը ցուցադրող լուսանկարներ, ինչպես նաև՝ պարային տեսանյութեր, ինչի շնորհիվ և նրան անվանել են «պարող միլիոնատեր»:
