Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենին չարտահանձնելու հարցով

0

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ հասցեին Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չարտահանձնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ողջ աշխարհն է հասկացել, թե ինչ դավաճան խմբավորում են գյուլենականները: Տա՛ Աստված, որ մի օր էլ Միացյալ Նահանգները հասկանա: Ցավոք սրտի, մինչ օրս չենք ստացել այն օգնությունը, որն ԱՄՆ-ից ակնկալել ենք»,- ասել է Չավուշօղլուն:

Նա մասնավորապես ընդգծել է, որ, չնայած իրենց կողմից ուղարկված պաշտոնական շատ գրությունների ու դիմումների, ամերիկյան կողմը իրենց չի արտահանձնել, Գյուլենի դեմ որևէ հետաքննություն չի սկսել:

Նա ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ կողմից արված հրապարակմանն այն մասին, թե Թուրքիան Սուդանի և Վենեսուելայի նման «անվտանգության տեսանկյունից երրորդ կատեգորիայի երկրների շարքում է»: «Մենք չպետք է շատ ուշադրություն դարձնենք գործընկերոջը ոչ սազական վերաբերմունքին: Թուրքիան ԱՄՆ-ից ավելի անվտանգ երկիր է»,- ասել էր նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса