Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

2017-ին Ավստրիայում հարյուրավոր մուսուլմաններ քրիստոնեություն են ընդունել

0

2017 թվականին Ավստրիայում արձանագրվել են մուսուլմանների՝ դավանափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու հարյուրավոր դեպքեր: Deutsche Welle պարբերականի տվյալների համաձայն՝ այս տարի չափահաս մկրտվածների 75 տոկոսը մուսուլմաններ են:


Ինչպես նշում է Deutsche Presse-Agentur գործակալությունը՝ հղում անելով Վիեննայի արքեպիսկոպոսության պաշտոնական ներկայացուցչին, միայն Վիեննայում այս տարի մկրտության արարողություն է արել 15 տարբեր ազգություն ներկայացնող 260 մարդ:

Մեծահասակների մկրտության համար պատասխանատու արքեպիսկոպոսության ներկայացուցիչ Ֆրեդերիկե Դոստալն անհիմն է համարում այն պնդումը, որ ներգաղթյալները կրոնափոխ են լինում ապաստան ստանալու հնարավորությունը բարձրացնելու համար:

«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում կեղծ քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խստորեն ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտության թույլտվությանը», - ասել  նա:

Դոստալի խոսքով՝ մկրտության նախապատրաստությունը տևում է առնվազն մեկ տարի և ներառում կրոնական դասերի և եկեղեցական ծառայությունների կանոնավոր այցելությունը, ինչպես նաև՝ կյանքի քրիստոնեական նորմերին հետևելը և բարեգործական միջոցառումներին մասնակցելը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса