Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Համացանցում տարածում է գտնում մահացու վտանգավոր ֆլեշմոբը

0

Համացանցում տարածում է գտնում մահացու վտանգ ներկայացնող ֆլեշմոբը. դեռահասները ծամում են լվացքի համար նախատեսված գել-հաբերը, տեսանյութը տեղադրում են համացանցում և «էստաֆետը» փոխանցում ծանոթներին և ընկերներին:

Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ նշելով, որ բժիշկները նախազգուշացնում են, որ լվացքի փոշու հաբերը պիտանի չեն սննդի մեջ կիրառելու համար և չափազանց թունավոր են: Դրանք պարունակում են էթանոլ, պոլիմերներ և ջրածնի պերօքսիդ: Դրանց ընդունումը կարող է առաջացնել փորլուծություն, սրտխառնոց, իսկ որոշ դեպքերում՝ հանգեցնել մահվան:

Ֆլեշմոբի մասնակիցներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ տեղյակ է հաբերի վնասակարության մասին: Այնուամենայնիվ, որոշել է ուտել այն, քանի որ իրեն էին «փոխանցել էստաֆետը»:

Աղբյուրի տվյալներով՝ ֆլեշմոբը հավանաբար կապված է 2015 թվականին երգիծական պարբերականներից մեկում հրապարակված հոդվածի հետ: Դրանից հետո 2017-ին կատակ-տեսանյութ էր հրապարկվել, որում տղամարդը «կուլ է տալիս» գել հաբերը, քանի որ դրանք ախորժելի տեսք ունեն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса