Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Երթը չէ, որ որոշելու է գնաճի նվազեցումը կամ կանխումը, պետք է աշխատանքներ տանել օրենսդրական դաշտում. Վարդևան Գրիգորյան

0

Եթե իմանանք, որ թանկացումների դեմ երթով ժողովրդի կենսական մակարդակը կբարձրանա՝  կմիանանք, բայց մենք համոզված ենք, որ երթը չէ, որ որոշելու է գնաճի նվազեցումը, կամ կանխումը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ պետք է աշխատանքներ տանել օրենսդրական դաշտում: «Իմ կարծիքով հարկավոր է օրենսդրական դաշտում Հարկային օրենսգրքի փոփոխություններ կատարել կամ  հետաձգել այդ հարկային փոփոխությունները, և նման միջոցառումներ ձեռնարկել,  որ այս թանկացումներն ինչ-որ տեղ մեղմացվի»,-ասաց նա:

Վարդևան Գրիգորյանը, այդուհանդերձ, նշեց, թե սոցիալական «բունտի» նախանշաններ չի տեսնում: «Բունտի նախանշաններ չեմ տեսնում, բայց չի բացառվի, որ նաև, որ եթե միջոցառումներ չձեռնարկվի, այո, կարող է ժողովուրդը ոտքի կանգնել»,-ասաց նա:

Վարդևան Գրիգորյանը` որպես գյումրեցի, պատկերացնում է, թե ինչ ազդեցություն կունենան թանկացումները առանց այդ էլ հանրապետության ամենաաղքատ մարզի բնակչության համար:  «Ես, շփվել եմ ժողովրդի հետ և ամենալավը ես գիտեմ, թե ինչ է կատարվում  գյումրեցիների հետ, եթե մարդը չունի աշխատանք, չունի եկամուտ, լավ ապրելը բացառվում է»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса