Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Ինչ էլ փոխվի,  քաղաքական պատասխանատուներ մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն. Շարմազանով

0

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, դրանք անհեթեթ որակեց և պնդեց, որ Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Շարմազանովը նշեց, որ ՀՀ 4–րդ նախագահի թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել և ուստի լայն կոնսոլիդացիայի մասին խոսելը վաղ է: Ինչ վերաբերում է նոր կառավարության հնարավոր կազմին,  ապա նշեց, որ ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուները մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Այսինքն՝  գուցե անձերը փոխվեն, բայց  խորհրդարանական  համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին»,-ասաց նա:

-Պարոն Շարմազանով ճի՞շտ են արդյոք մամուլի հրապարակումները, թե Պաշտպանության նախարարությունում խմորումներ կան,  և քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:  Հանրապետական կուսակցությունում արդյո՞ք նման քննարկումներ եղել են, հատկապես, եթե  հաշվի առնենք, որ երեկ նախագահն էլ այցելել էր  Պաշտպանության նախարարություն:  

-Նախագահը ՊՆ-ում է եղել, որպեսզի լսի Պաշտպանության նախարարության 7-ամյա զարգացման ստրատեգիական ծրագիրը: Կուսակցությունը երկու անգամ է, որ այդ պաշտոնում  արդեն առաջադրել է Վիգեն Սարգսյանի թեկնածությունը և մեկ անգամ չէ, որ  մենք հայտարարել ենք, որ սատարում ենք ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-Բանակ» ռազմավարությունը և նրա ծրագրերը: Մենք գտնում ենք, որ Վիգեն  Սարգսյանի վարած քաղաքականությունը բարձրացնում է ՀՀ-ի  պաշտպանական մակարդակը: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի առանցքային գործիչներից է, և պատահական չէ, որ ապրիլյան  ընտրությունների ժամանակ հենց պարոն Վիգեն Սարգսյանն էր գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Բացի նրանից, որ Վիգեն  Սարգսյանն իմ ընկերն է, և ես շատ բարձր եմ գնահատում նրա  մասնագիտական հատկությունները, Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Չեմ կարծում, որ  մամուլի հրապարակումները իրականության հետ կապ ունեն:

-Անդրադառնանք ապրիլին կայանալիք նախագահի ընտրությանը: Նախագահ Սարգսյանն ասել էր, որ պետք է լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա այս հարցում: Արդյո՞ք սկսվել են այս մասին քննարկումները, և գուցե երեկվա հանդիպումը ԱԺ քաղաքական ուժերի առանցքային դեմքերի  հետ նաև այս հարցին էր առնչվում:

-Ոչ, թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել, և ուստի` չենք կարող ասել կա կոնսոլիդացիա, թե՞ չկա: Կարծում եմ`մենք կընտրենք այնպիսի  թեկնածուի, որի շուրջ կարելի է հասնել նման համաձայանության:

-Իսկ ապրիլին սպասվող Կառավարության կադրային քաղաքականությունն ի՞նչ սկզբունքով կիրականացվի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե անփոխարինելիներ չկան, բայց հավելել, որ նաև կենսափորձը հաշվի կառնվի: Պայմանական ասած` իշխանության «հին» գործիչների վերադարձը որքանո՞վ է հավանական՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլն:

-Նախ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, պարոն Աբրահամյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ՀՀԿ-ից: Պարոն Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ գործադիր մարմնի  անդամ, դա պետք է արձանագրենք: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը՝ գայթակղությունը մեծ է ձեր հարցերին պատասխանելու, բայց պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանել, որովհետև ՀՀԿ-ն մինչ այս պահը ապագա Կառավարության ձևավորման սկզբունքների և անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալել, ուստի ցանկացած  կարծիք և գնահատական այս պահին ժամանակավրեպ է:  

- Մինչև ապրիլ  քիչ ժամանակ է մնացել, բայց  ասում եք քննարկումներ չեն ծավալվել, գուցե կադրերի խնդիր է, թե շտապելու հարց չկա :

-Ինչ էլ փոխվի, ոնց էլ փոխվի, քաղաքական պատասխանատուն մնալու է ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Այսինքն՝  գուցե անձերը փոխվեն, բայց  խորհրդարանական  համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն  ունեն կայուն մեծամասնություն։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, մինչև 2022 թվականը  մենք ստանձնել ենք քաղաքական պատասխանատվություն կառավարության ձևավորման և քաղաքականություն իրականացնելու համար և քաղաքական պատասխանատուն չի փոխվելու, անձերը գուցե փոխվեն, բայց պատասխանատու սուբյեկտը չի փոխվի` դա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է:

-Իսկ հնարավո՞ր է  կոալիցիոն  շրջանակն ընդլայնվի՝ ընդգրկելով նաև Ծառուկյան դաշինքը:

- Ես ասացի, որ 18թ-ի ապրիլից հետո կառավարությունում սպասվող որևէ սցենար չենք  քննարկել, երբ որ կգա ժամանակը, կքննարկենք և կասենք, մինչ այս պահը  նման օրակարգային հարց չկա:  

-Պարոն Շարմազանով, նման վերլուծությունից հետո գուցե համաձայնվեք այն դիտարկումների հետ, որ իշխանությունը հաղթող է բոլոր հարցերում,  արդյունքում ունենք թույլ ընդդիմություն, չնայած որ ասում են՝ ինչքան ուժեղ է ընդդիմությունը, այդքան ուժեղ է իշխանությունը:    

-Բայց ո՞վ ասաց, որ ընդդիմությունը թույլ է, կամ ի՞նչ է նշանակում թույլ կամ ուժեղ ընդդիմություն: Ես չեմ կարծում, որ աղմուկ հանելը դա ուժեղության նշան է, կամ կառուցողական ընդդիմությունը թույլ է: Ես  հակառակ կարծիքն ունեմ, ինչքան շատ աղմուկ է անում ընդդիմությունը, այնքան դա թուլության նշան է, ինչքան շատ է  ընդդիմությունը կառուցողական աշխատում, դա ուժեղության նշան է: Կարող եմ նշել, որ մենք այսօր  ունենք շատ լուրջ ընդդիմադիր կուսակցություններ` ի դեմս «Ծառուկյան դաշինքի» և «Ելքի», որոնց մենք վերաբերում ենք շատ հարգանքով։ Այսօր կարող են ընդգծել, որ ԱԺ-ում կա և՛ ուժեղ իշխանություն, և՛ ուժեղ ընդդիմություն, որը մեկը մյուսին արժանի է, մեկը մյուսի նկատմամբ ունի հարգանքի զգացողություն և պատրաստ է գնալ ոչ թե անձնական պայքարի, այլ գաղափարական ուղղվածության ճանապարհով: Եվ այն կարծիքները, թե մեր ընդդիմությունն ուժեղ չի մարգինալ են և իրականության  հետ կապ չունեն:

-Արտախորհրդարանական ուժերից հատկապես հաճախ կարելի է լսել, որ քաղաքական դաշտը լճացվել է:

-Գիտեք ինչ կա, քաղաքական բազմակարծությունը այնպես չի, որ  իրականությունն է ներկայացնում: Քաղաքական կյանքի լճացման մասին խոսողները թող բարի լինեին մասնակցեին ընտրություններին, տեսնեինք քանի տոկոս ձայն կհավաքեին, կամ լճացման մասին խոսում են ուժեր, որոնցից արդեն նավթալինի հոտ է գալիս, որևէ  քաղաքական պրոդուկտ չունեն և իրենց առաքելությունը մյուս ընդդիմադիր ուժերի վրա ցեխ շպրտելն է: Եթե այդքան ուժեղ են, «Ծառուկյան դաշինքի» կամ «Ելքի» տեղը իրենք լինեին ընդդիմություն: Այնպես չստացվի, որ ես «Ծառուկյան դաշինքի» և «Ելքի» փաստաբանն եմ, ես քաղաքական համակարգի մասին եմ խոսում, չի կարելի մարդկանց վարկաբեկել: Եվս մեկ անգամ կրկնում եմ` միայն աղմկող ուժը ընդդիմություն չէ, կառուցողական աշխատող ընդդիմությունը դա ուժեղության նշան է, այսօր փաստում ենք` «Ելքը» և «Ծառուկյան դաշինքը» հնարավորինս կառուցողական դաշտում են, և իրենք ուժեղ ընդդիմություն են:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса