Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Մեկ ոտք ունեցող խուլ ու համր չինացին 12 տարի ամեն օր առավոտյան դուրս է գալիս աշխատանքի՝ մաքրելու քաղաքի փողոցները

0

Չինաստանում բնակվող հաշմանդամ տղամարդը հուզել է իր համաքաղաքացիներին՝ ամեն առավոտ 04:00-ին աշխատանքի դուրս գալով 12 տարի շարունակ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 46-ամյա Շենգ Վույին սանիտարական համակարգի աշխատակից է, և ամեն օր՝ անկախ եղանակային պայմաններից, մաքրում փողոցները: Չինացին մեկ ոտք ունի: Բացի այդ, նա խուլ և համր է, սակայն նրա հաշմանդամությունը երբեք խոչընդոտ չի հանդիսացել աշխատանքից հրաժարվելու համար:

Նրա գործընկերներից մեկը հայտնել է, որ Շենգը երբեք ազատ օր չի խնդրել և ամեն օր 4 փողոց է մաքրում Շենսի նահանգի մայրաքաղաք Սիանում:

Շենգը նշում է, որ սիրում է աշխատել, քանի որ ծնվել է մայիսի 1-ին՝ Աշխատողների միջազգային օրը:

Նա կնոջ հետ միասին ամեն օր դուրս է գալիս աշխատանքի և 1000 մետր երկարությամբ տարածություն է մաքրում: Կնոջ խոսքով՝ ամուսինն ու նրա քույրը խուլ են ծնվել, քանի որ նրանց մայրն էլ է խուլ եղել, իսկ ոտքից զրկվել է գնացքի տակ ընկելու հետևանքով, քանի որ չէր լսել մոտեցող լոկոմոտիվի ձայնը:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса