Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Չինուհին մեկ տարի բնակվել է «զուգընկերոջ» հետ և պատկերացում անգամ չի ունեցել, որ նա իրականում կին է

0

Չինուհին, որն առաջին ամուսնությունից մեկ երեխա ունի, ապշել է, երբ իր տանն իսկ բնակվող զուգընկերը անհետացել է ոչ մի հետք չթողնելով:

Ինչպես գրում է Oddity Central-ը, այն, ինչ կինը բացահայտել է նրա անհետանալուց հետո, էլ ավելի է ցնցել իրեն. պարզվել է, որ իր «ընկերն» իրականում քողարկված կին է եղել:

41-ամյա Վենգ Ցին իրենից երիտասարդ «տղամարդուն»՝ Ցիանին, հանդիպել էր առցանց 2016-ին: Ամիսներ անց, չնայած կնոջ առարկումներին, որ իրենք համապատասխան զույգ չեն լինի, նա և Ցիանը սկսեցին հանդիպել: Ցիանը Վենգին նույնիսկ իր ծնողների հետ է ծանոթացրել:

2017-ին նրանք նույն տանն էին բնակվում: Ցիանն առաջարկել էր կնոջը նույն սենյակում քնել, սակայն մինչ ամուսնությունը հարաբերություններ չպետք է ունենային:

Նրանց համատեղ կյանքն ավարտվեց 6 ամիս անց, երբ 2017-ի նոյեմբերին Ցիանը հանկարծակիորեն անհետացավ, և կինը չէր կարողանում կապվել նրա հետ ոչ մի միջոցով: Ինքնուրույն հետախուզություն սկսելով՝ չինուհին պարզել է, որ իր «կողակիցն» իրականում կին է եղել, որի վրա ինքը 300 000 յուան էր ծախսել:

Այժմ նա օրինապահ մարմիններին է դիմել՝ իր գումարը ետ ստանալու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса