Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Թուրքիան հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից

0

Սիրիայի տարածքից դեպի թուրքական Քիլիս նահանգ է արձակվել 3 հրթիռ, ինչի հետևանքով վնասվածք է ստացել մեկ մարդ:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը հրթիռները խոցել են նահանգի համանուն մայրաքաղաքը: Անվտանգության ուժերը ներկայացնող աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով  վնասվել են մի շարք շինություններ:

Դեռևս հայտնի չէ՝ ով է պատասխանատու հրթիռակոծման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ գործողության շրջանակում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 108 թիրախ:

Քրդական կողմն ավելի ուշ հաղորդել է, որ ռմբակոծումների զոհ է դարձել 9 մարդ, որից 6-ը խաղաղ բնակիչ է:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 21-ին Աֆրինում կարող է ցամաքային ռազմական գործողություն սկսվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса