Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Կառավարական ճգնաժամ. Սպիտակ տանն այլևս չեն պատասխանում հեռախոսազանգերին

0

Միացյալ Նահանագների կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով նախագահի պաշտոնական նստավայրում՝ Սպիտակ տանը, այլևս չեն պատասխանում հեռախոսազանգերին, հայտնում է buzzfeed.com-ը:

Զանգահարողները Սպիտակ տան աշխատակիցների փոխարեն «շփվում են» ինքնապատասխանիչի հետ:

«Ցավոք, այսօր մենք չենք կարող պատասխանել Ձեր զանգին, քանի որ դեմոկրատները Կոնգրեսում խոչընդոտում են կառավարության ֆինանսավորմանը՝ այդ թվում նաև մեր բանակի ու ազգային անվտանգության ֆինասավորմանը՝ իմիգրացիայի հարցով առկա տարաձայնությունների պատճառով»,-ասում է ինքնապատասխանիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը դադարեցվել է հունվարի 20-ին: Ստեղծված իրավիճակը պետբյուջեն չհաստատելու հետևանք է:

Հայտնի է, որ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մըքքոնելն ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջերի ընդունման հարցով քվեարկություն է նշանակել հունվարի 22-ին: Խոսքը կառավարության ժամանակավոր (մինչ փետրվարի 8-ը) ֆինանսավորման մասին է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса