Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Շփման գծում հակառակորդը անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ․ՊԲ

0
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը (ՊԲ) հայտնում է, որ երեկ ադրբջանական կողմը շփման գծի հյուսիսային հատվածում  անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետի արկ:


«Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:


Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:


ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում:


Հիշեցնենք, հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումից հետո եԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի «արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»։


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса