Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Երբ զանգ ենք ստանում, էկրանին ոչինչ չի երևում. iPhone X-ի օգտատերերը պատմել են ևս մեկ թերության մասին

0

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության երբևէ ներկայացրած ամենաթանկ սմարթֆոնի՝ 1.000 դոլարանոց iPhone X-ի օգտատերերը պատմել են սարքի ևս մեկ թերության մասին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանք պնդում են, որ հեռախոսազանգ ստանալու դեպքում  էկրանին որևէ բան չի երևում, ինչի պատճառով զանգին հնարավոր չի լինում պատասխանել:

Բարկացած օգտատերերն իրենց բողոքն արտահայտել են առցանց ֆորումներում՝ նկատելով, որ Apple–ի կողմից ամենաառաջադեմ սմարթֆոն որակված հեռախոսով հնարավոր չէ նույնիսկ հեռախոսազանգերին պատասխանել:

«Հեռախոսը վերամիացնելուց հետո այն մի քանի օր նորմալ է աշխատում, իսկ հետո սկսում է նույնը կրկնել»,-գրել է օգտատերերից մեկը՝ խնդրելով  Apple-ին լուծել խնդիրը:

Ավելի վաղ մարդիկ բողոքել էին, որ 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում iPhone X-ի էկրանը չի արձագանքում հպումներին: Ոմանք էլ հայտնել էին, որ հեռախոսն օգտագործելուց հետո սկսել են ուժեղ գլխացավեր ունենալ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса