Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

0

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը, Ասադի խոսքով, հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվական աղբյուրը, Ասադն այս հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին քաղաքականության հարցերով իրանական մարտավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը: Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է, քանի որ այն սիրիական ճգնաժամի հենց սկզբից գործակցել է ծայրահեղական խմբավորումների հետ:

Անկարան համագործակցում է «Սիրիական  ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումների դաշինքի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող ռազմարշավին թուրքական ուժերին աջակցում են դաշինքի ուժերը, որոնք 5 կմ առաջ են շարժվել դեպի քաղաքի խորքերը:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը հունվարի 20-ին սկսել են ավիահարվածներ իրականացնել սահմանային Աֆրին քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել:

Նախօրեին արված հայտարարության համաձայն՝ Մոսկվան Թուրքիայի գործողությունների համար ԱՄՆ-ին էր մեղադրել, որն անդադար ժամանակակից զինտեխնիկա է մատակարարում քրդական ուժերին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса