«Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» ուժերը չափեց «Կալյարիի» հետ և հաղթեց 2:1 հաշվով:
Նիկոլո Բարելայի խփած գոլին դուբլով պատասխանեց «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեցին «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը և «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան:
Այս խաղից հետո «Միլանը» 31 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: 20 միավոր ունեցող «Կալյարին» մնաց 16-րդ տեղում:
«Կալյարի»-«Միլան»` 1:2
Գոլերը` Բարելա (8) - Կեսիե (36, 42)
