Добавить новость
ru24.net
World News
Январь
2018

Բրիտանացի տեսաբանը պնդում է, որ իրական Սթիվեն Հոքինգը մահացել է և փոխարինվել նմանակով

0

Բրիտանացի տեսաբան Մայլզ Մեթիսը վերջերս նոր աշխատություն է հրապարակել, որում պնդում է, որ հանրահայտ ֆիզիկոս Ստիվեն Հոքինգի կյանքի վերջին 30 տարին ամբողջությամբ խաբեություն է եղել:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, նոր տեսությունը հրապարակվել է այս ամիս գիտնականի 76-ամյակը տոնելուց հետո:

Տարօրինակ աշխատության հեղինակը, ուսումնասիրելով որոշ տեղեկություններ, բացահայտում է, որ Հոքինգն իրականում մահացել է 80-ականներին և փոխարինվել է իր նմանակով:

Աշխատության հեղինակը պնդում է, որ ուսումնասիրել է գիտնականի դեմքն ու ատամները պատկերող մի շարք լուսանկարներ՝ «ցուցադրելու» համար, որ այն գիտնականը, որին մենք այսօր ճանաչում ենք, իրական Սթիվեն Հոքինգը չէ:

«Նրանք գտել են մի տղայի, որը նման քիթ և մեծ ականջներ ունի, սակայն նրանք այնքան էլ նման տեսք չունեն: Դա այն տղան է, որին մենք տեսնում ենք վերջին 30 տարում», - ասվում է աշխատության մեջ:

Բացի այդ, հեղինակը պնդում է, որ գիտնական մոտ ախտորոշված կողային միոթրոֆիկ սկլերոզով հիվանդները չեն ապրում 52 տարեկանից ավելի:

Հայտնի է, որ երբ նրա մոտ 1963-ին ախտորոշվեց հիվանդությունը, բժիշկները նրան երկու տարի ապրելու ժամանակ էին տալիս, իսկ ավելի ու ցանկանում էին անջատել նրա կենսապահովման սարքը, սակայն նա դե ապրում է:

Աշխատության վերջում բրիտանացին նաև նշում է, որ Հոքինգի նմանակը ևս մահացել է, և այն անձը, որին մենք երբեմն տեսնում ենք այսօր, հոլոգրամների շնորհիվ է, ինչպես դա տեղի է ունեցել անցյալ տարի Հոնկոնգի ելույթի ժամանակ:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса