Ամերիկյան roadsandkingdoms.com կայքն ուշագրավ անդրադարձ է ներկայացրել Երուսաղեմի հայկական թաղամասի մասին, որը գրվել է Սուրբ հող կատարած այցելությունից ստացած տպավորությունների հիման վրա:
Հեղինակն անդրադարձը սկսում է հայ հոգևորականների կողմից Քրիստոսի գերեզմանը մաքրելու արարողության նկարագրությամբ:
«Քահանաների համար սա սովորություն է, մինչդեռ ուխտավորները դա անում էին հիացմունքով ու արցունքներն աչքերին: Նրանց համար անբացատրելի առանձնահատուկ պահ էր մաքրել այն եկեղեցու մի հատվածը, որտեղ ըստ ավանդության թաղվել է Քրիստոսը»,-սկսում է հեղինակը՝ անմիջապես անցում կատարելով Երուսաղեմի հայ համայնքին:
Նա նկատում է, որ հայերն ուղղափառ հույների ու կաթոլիկների հետ ղեկավարում են Երուսաղեմում, Բեթղեհեմում ու Իսրայելի այլ հատվածներում գտնվող քրիստոնական սրբավայրերի մի մասը, օրինակ՝ Սուրբ Հարության տաճարը, Սուրբ Հակոբյանց վանքը, Սուրբ Ծննդյան տաճարը, Մարիամ Աստվածածնի գերեզմանը:
«Հայերը Երուսաղում են ապրել դարեր շարունակ: Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ այլ վայրերի՝ նրանք այստեղ են հիմնավորվել Հայոց ցեղասպանությունից շատ առաջ: Պատմական տվյալների համաձայն՝ նրանք սկսել են այստեղ ժամանել 4-րդ դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այսօր հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի 1/6-րդ մասն է: Այստեղ ապրում է 700-1.000 հայ, սակայն համայնքի ապագայի վերաբերյալ մտավախություններ կան: Երուսաղեմում շարունակվող անհանգստությունները, զուգակցվելով հայերի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրվածություն ունենալու համընդհանուր զգացումի հետ, վտանգի տակ են դրել ապագայի հարցը»,-նշել է հեղինակը:
Այնուհանդերձ՝ նա վստահություն է հայտնել առ այն, որ քրիստոնյա ուխտավորները՝ այդ թվում նաև հայերը, կշարունակեն այցելել Երուսաղեմի սրբավայրերը, քանի դեռ հավատը կապրի նրանց մեջ:
Двадцать пять человек за одним столом под звуки караоке – это было шедеврально!
Yesterday I ignored 10 tornado warnings to finish a Destiny 2 raid, didn't get the exotic drop, and disappointed my fiancée. Is there some sort of lesson here?
According to BioWare, Dragon Age: The Veilguard is the first entry in the series where "the combat's actually fun" and where characters are "intentionally" the focus of the storytelling, which seems pretty unfair on the first three games
CD Projekt's Pawel Sasko tells the inspiring tale of how an Estonian beet farmer in Australia became a senior quest designer on The Witcher 4
Гроссмейстер из Бурятии Жамсаран Цыдыпов продолжает лидировать на турнире «Moscow Open – 2024», набрав 6,5 очков после 7 туров, на пол-очка отстают Борис Савченко, Сергей Волков и Владимир Захарцов
Собянин: Умные камеры помогают улучшить движение по МКАД и другим магистралям
Экс-глава «Яндекса» Волож заявил об отсутствии связей с Россией
Директор Театра Российской армии Милена Авимская приняла участие в мастер-классе в Грачевском парке