Շուշի քաղաքի Գյովհար Աղայի Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները բավական ակտիվ են ընթանում: Դեռևս 2014թ.-ից նախաձեռնված վերականգնման ծրագիրը մի քանի փուլով է ընթանում: 2016 թվականին ավարտվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, իսկ այսօր ակտիվորեն վերականգնվում է մզկիթի հոգևոր դպրոցի շենքը:
Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասաց, որ մզկիթը կարևոր նշանակություն ունի Արցախի մշակութային ժառանգության համար, քանի որ անկախ մշակութային կամ կրոնական պատկանելիությունից, Արցախում գտնվող բոլոր հուշարձանները մեր ժողովրդի պատմության մի մասն են կազմում:
Գրիգորյանն ասաց, որ վերականգնումը բաղկացած է եղել մի քանի փուլից. ներկայումս շինանարական աշխատանքներ են տարվում մզկիթի երկու շինություններից մեկում՝ նախկինում որպես հոգևոր դպրոց ծառայող Մեդրեսեի շենքում:
Արտակ Գրիգորյանը պատմեց, որ Շուշիի Վերին մզկիթը կառուցվել է 1883 թ.-ին՝ իրանական ճարտարապետ Քարբելի Սեֆի Խանի նախագծով: Մինչև միչև 1972թ.-ը այն գործածվել է տնտեսական նպատակներով, խորհրդային տարիներին մզկիթը վերածվել է պատմական թանգարանի, իսկ 1992 թ.-ին Շուշիի ազատագրման գործողությունների ժամանակ այն զգալի տուժել է: Անկախություն ձեռքբերելուց հետո Շուշիի Վերին մզկիթում ժամանակավոր տանիք է տեղադրել, բարեկարգման աշխատանքներ են տարվել, բայց համապարփակ վերականգնում չէր արվել:
«Շուշին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին բազմամշակութային քաղաք էր, մեծամասամբ ապրում էին հայեր, բայց մահմեդական բնակչություն էլ կար, որոնց հոգևոր կարիքների համար էլ ծառայում էր այս հուշարձանը»,- հավելեց նա:
Վերականգնման աշխատանքների մասին օրերս աղմկահարույց հրաարակումներ արվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում, որովհետև հայտնի դարձավ, որ գործընթացում ներգրավված է Ղազախստանի հայտնի գործարարներից մեկը՝ Քայրաթ Բոնանբաևվը:
«Forbes Ղազախստան» ամսագրի համաձայն՝ Քայրատ Բորանբաևը Ղազախստանի ամենահարուստ մարդկանց ցանկում 13-րդ հորիզանականում է: Նրա կարողությունը կազմում է 430 միլիոն դոլար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ Բոնանբաևը Ղազախստանի նախագահի հետ խնամիական կապեր ունի. Նազարբաևի դստեր որդին՝ Այսուլթան Նազարբաևը, ամուսնացել է Քայրատ Բորանբաևի դստեր հետ:
Ղազախ գործարարի նախաձեռնությունը չի հասկացվել ադրբեջանական լրատվամիջոցներում, քանի որ Ղազախստանը և մասնավորապես նախագահ Նազարբաևը հայտնի են իր ադրբեջանամետ դիրքորոշումներով: ԶԼՄ-ներն այսպիսով կասկածի տակ են դրել ղազախա-ադրբեջանական սերտ կապերն ու հորդորել պարզաբանում ներկայացնել:
Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարել է, որ Քայրաթ Բարանբաևը երբևէ չի այցելել Ղարաբաղ ու չի ծրագրել ֆինանսավորել նման պրոյեկտներ:
Այնինչ, «Հայաստանի զարգացման հեռանկարները» ֆոնդը, որը զբաղվում է վերականգնման աշխատանքով, հայտնել է, որ ղազախ գործարարը 2015 թ-ից այս հիմնադրամի դոնոր է, ով Հայաստան և Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում և կատարել է խոշոր հանգանակություն:
Մզկիթի վերականգնման աշխատանքները, ինչպես ասաց զբոսաշրջության վարչության պետը, Արցախի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու նկատառումներով է արվում: Արտակ Գրիգորյանն ասաց, որ բնականաբար, այն վերականգված տեսքով կդառնա զբոսաշրջային ավելի պահանջված վայր, քանի որ Արցախ են այցելու մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ, որոնց համար մզկիթը մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие
Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С 1 августа Соцфонд увеличит страховые пенсии россиян
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала года 86 тысяч работающих мам в Москве и Московской области получили пособие по беременности и родам
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет