Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ բանակցել, պետք է հստակ պատկերացնենք՝ ինչի՞ ենք պատրաստ․ կոնֆլիկտաբանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

0

Կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Եվ եթե այդ ժամանակ հայկական կողմը հրաժարվեր դրանից, ասեր՝ ոչ, ապա կնշանակեր՝ նա մերժում է ԱՄՆ-ին:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջնական որոշում կայացրեց հիմա, որովհետև նախ՝ ԱՄՆ-ն էլ է  հետ կանգնել գործընթացից՝ Թուրքիային գործընկեր չհամարելով, նաև աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել, և սպասելն այլևս անիմաստ է դարձել՝ հատկապես որ Թուրքիանը վաղուց է դուրս եկել կարգավորման գործընթացից:

-Պարո՛ն Մարտիրոսյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի: Արձանագրությունները ստորագրելուց միայն տասը տարի հետո նաև հայկական կողմը՝ ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, հայտարարել է դրանք առոչինչ ճանաչելու մասին: Ճիշտ է, հիմա ոչինչ հետ բերել հնարավոր չէ, բայց կարո՞ղ ենք եղածից հետևություններ անել՝ ինչու՞ նման իրավիճակ ստեղծվեց, հնարավո՞ր էր այս ընթացքում ինչ-որ բան անել, որ չենք արել:

-  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ամերիկյան ջանքերով, այն ավելի շատ ամերիկյան էր, քան ռուսական, բայց թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը,  և թե՛ Եվրամիությունը ներգրավվեցին գործընթացում: Եվ, եթե Հայաստանն այդ պահին ասեր ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այդ «ոչը»  կասեր այդ երեք կողմին և ավելի շատ` ամերիկյանին:

Նրանք երեքն էլ շատ ոգևորված էին, մտածում էին, որ կարող են գտնել ինչ-որ լուծում: Այդ ժամանակ նաև կար միտում աշխարհի տարբեր հատվածներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում գտնվող հայ համայնքներին  կոչ անելու, որ չխանգարեն այս գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց չտանեն, որ բանակցություններ են, և դա կարող է խանգարել:

Եվ այդպես փորձեցինք բանակցություններ սկսել, բանակցեցինք, ստացանք այն, ինչ որ պետք է ստանայինք․ պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը միշտ էլ ուզում է ավելին ստանալ, իրենք չեն բավարվում նրանով, ինչ սեղանին է դրված: Նրանք պարզապես ժամանակ երկարացրին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնելու:

Ինչու՞ հիմա մենք որոշեցինք արձանագրությունները առոչինչ ճանաչել․ որովհետև նույն ինքը ԱՄՆ-ը արդեն համոզվել է, որ Թուրքիան չի կարող իրենց համար գործընկեր լինել: Եվ եթե ամերիկյան կողմն արդեն կարևորություն չի տալիս գործընթացին, Հայաստանն ինչքա՞ն կարող է սպասել, հատկապես, երբ թուրքական կողմ արդեն վաղուց դուրս է եկել գործընթացից:

Ես ենթադրում եմ, որ մինչ հիմա դուրս չէինք գալիս, քանի որ ամերիկյան և եվրոպական կողմն ասում էր, որ դեռ պետք է սպասել, հնարավոր է Թուրքիայի հետ բանակցել: Բայց գնալով իրենք էլ հասկացան, որ Թուրքիան ամբողջությամբ փոխվել է, փոխվել է նաև ռեգիոնալ միջազգային հարաբերությունների համակարգը: Այդ փոփոխություններն էլ ստիպեցին վերջնականապես որոշում կայացնել՝ գործընթացի վերաբերյալ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը Հայաստանին այս ընթացքում կոչ էր անում սպասել, բանակցել,սակայն Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես առաջ քաշեց իր նախապայմանները, հայկական կողմը դրանց չընդունեց, և դրանով գործընթացը սառեցվեց: Ի՞նչ եք կարծում, մենք հնարավորություն ունեինք այդ շրջանում ինչ-որ բան անելու, Թուրքիային ինչ-որ բան պարտադրելու:

- Մենք պետք է ռեալ հասկանանք մեր դերն ու հնարավորությունները: Մենք Թուրքիայի հետ համեմատած չունենք նույն կշիռը: Մենք ստիպված ենք օգտվել այլ երկրների նախաձեռնություններից: Ինչպես ասացի՝ ուժերը տարբեր են:

Տեսեք՝ ասենք թե մի կողմը ցանկանում է մեկ այլ կողմին բանակցային սեղանի մոտ հրավիրել, ենթադրենք՝ խոսքը Հայաստանի և Թուրքիայի մասին չէ, և մյուս կողմը հրաժարվում է բանակցել: Նշանակում է՝ մյուս կողմն արդեն ընկալում է, որ ինքը ավելի շատ բան ունի ստանալու առանց բանակցությունների, ինքն այլընտրանք ունի ստանալու: Պետք է կարողանալ իրավիճակ փոխել, որ մյուս կողմն էլ հասկանա, որ ինքը ավելի շատ բան ունի ստանալու բանակցային սեղանի շուրջ, որ ինքը ավելի շատ բան կկորցնի, եթե չբանակցի: Եթե այդ երկու մոտեցումը չկիրառվեն, մյուս կողմն պնդելու է՝ չեմ բանակցելու:

Թուրքիայի դեպքում դրանցից ոչ մեկը չի աշխատում, քանի որ  փոխվել է իրավիճակը, փոխվել է Թուրքիան՝ Էրդողանի կառավարման շրջանի առաջին օրվանից: Հայկական կողմն այդքան զգուշացնում էր բոլորին Թուրքիայի նեոօսմանյան ցանկությունների մասին, նրանք չէին լսում, ասում էին՝ ո՛չ, Թուրքիան փոխվել է, Թուրքիան Եվրամիության անդամ է ցանկանում դառնալ:

Նրանք ուզում էին խաբվել, որովհետև իրենք շահեր ունեին, այլ շահեր ունեին՝ չնայած չեն ցանկանում խոսել այդ մասին: Արևմուտքն էլ չի կարողանում Թուրքիային համոզել, թե ինչ է ստանալու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բանակցություններում: Ի՞նչ պետք է ստանա իրականում․նրանց ցանկությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը դառնա պատմաբանների, հետազոտողների կոնֆերանսների թեման, որ դուրս գա իրավական դաշտից:

Երբ գնում էինք բանակցությունների, պետք է հասկանայինք՝ ի՞նչ է մեզնից ակնկալում թուրքական կողմը: Մենք մեր ներսում էլ պետք է բանակցենք, ունենանք կոնսենսուս, հասկանաք՝ արդյո՞ք մեր ներսում կա համաձայնություն բանակցությունների վերաբերյալ: Չեմ ասում՝ ամբողջ բանակցությունը ծայրից ծայր՝ կոնկրետացված ներկայացնել ներսում, բայց գոնե հիմնական կետերը պետք է ներկայացվեն, պետք է ասել, թե ինչ է ակնկալում մյուս կողմը: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ, որը կնախաձեռնի հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, հարվածի տակ կդնի իրեն:

-Բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս՝ բանակցություններում Հայոց ցեղասպանության  հարցը չէր բարձրացվում, հետո` դա և Ղարաբաղյան հիմնահարցը որպես նախապայմաններ առաջ քաշվեցին:

- Այո, բանակցություններում քննարկվում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Բայց պետք չէր մենք մեզ խաբեինք: Մեր հարաբերություններում ամենակարևոր խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Մենք դա հասկանում ենք, իրենք էլ են հասկանում:

-Եթե հիմա հայկական կողմը միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զիջումներ անի, կարծում եք՝ Թուրքիան կցանկանա՞ բանակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:

- Ո՛չ, այդպես չեմ կարծում: Մի քանի օր առաջ Աֆրինում իրենց հրետանու վրա գրել էին՝ Ղարաբաղը թուրքական է և այլն: Հնարավո՞ր է` դա մի հոգու նախաձեռնություն լիներ, բայց դա էլ է կարևոր, որովհետև մենք պետք է հասկանանք՝ իրենք ինչպես են մտածում:

Էրդողանն ասում է՝ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով կայսրություն ենք ունեցել, և հիմա եկել է պահը, երբ մենք պետք է վերստեղծենք մեր կայսրությունը: Իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի կախված են Ադրբեջանից: Ինչու՞ է հիմա Ալիևը հայտարարում, որ Երևանը իրենցը պետք է դառնա, որովհետև նրան «դուխ» են տվել: Թուրքիան էլ նույն «հիվանդությամբ» է տառապում, իհարկե, իր նպատակներն ավելի մեծ են:

Ենթադրենք, որ տասը տարի առաջ ԱՄՆ-ը, Եվրամիությունը կարողացել էին համոզել Թուրքիային, որ առանց նախապայմանի, առանց Ղարաբաղյան հիմնահարցի բանակցենք, միևնույն է` նրանք հասնելու էին այս օրը և ասելու էին՝ իրենց ուզածն ինչ է:  

Իրենք հստակ պատկերացնում են՝ ինչ են ցանկանում, ի տարբերություն մեզ: Մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում․ուզու՞մ ենք ծովից ծով Հայաստան, ուզու՞մ ենք՝ տարածքային հարցեր լուծվեն, մենք ի՞նչ ենք ուզում ընդհանրապես՝ որպես ազգ: Չենք կարող բանակցել, քանի որ չենք կարող այս հարցերին պատասխանել:

Իսկ Թուրքիան այս ընթացքում օգտվում է հնարավորություններից․ հիմա նրան դա պետք էլ չի: Ասում է՝ սպասենք, գուցե Հայաստանն ավելի թուլանա, Ռուսաստանի հետ ենք հիմա փորձում համագործակցել: Այժմ Թուրքիայի համար լրիվ այլ հնարավորություններ կան: Փոխվել է իրավիճակը: Դրա համար ավելի ճկուն դիվանագիտություն մենք պետք է վարենք:

-Կարծիքներ կան, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո միջազգային հանրությունը մի կողմ քաշվեց, չցանկացավ որևէ բան անել, և եթե ժամանակին արձանագրությունները չկատարելու համար սահմանափակումների հանդիպեր, միջազգային հանրությունն ավելի կոշտ լիներ նրա նկատմամբ, գուցե այդ ժամանակ Թուրքիան հրաժարվեր իր քաղաքականությունից:

- Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո բոլորը, օրինակ՝ Հիլարի Քլինթոնը, պետք է հասկանային, որ այդուհետ Հայաստանը որևէ միջոց չէր ունենալու ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Թուրքական կողմն ավելի շատ հնարավորություններ ու կապեր ուներ, և անգամ այսօր, երբ հարաբերություններ են սրվել և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ, Թուրքիայի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում: Ինչու՞ սանկցիաներ չեն կիրառվում Թուրքիայի դեմ: Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառվեցին, որովհետև ասացին՝ սուվերենիտետ է խախտել։

Թուրքիան Սիրիայում նույն գործողություններ է անում, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում, բայց նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Դժվար է պատկերացնել, որ այլ երկրներ էլ կկարողանան իրենց այդպես պահել:

-Հետաքրքիր է նաև, որ գործընթացի միջնորդ երկրներից որևիցե մեկը, բացի Շվեյցարիայից ՝ ի դեմս այդ երկրի Ազգային խորհրդի նախագահի, չարձագանքեց  հայկական կողմի՝ արձանագրություններն առոչինչ ճանաչելու որոշմանը:

- Շվեյցարիան չէր կարող չարձագանքել, քանի որ անմիջական միջնորդ էր: Նոմինալ ձևով մի բան պետք է ասեր ՝ լինելով նաև Հայաստանում:

Ամերիկյան և եվրոպական կողմի հետ Թուրքիայի հարաբերություններն առավել լարվեցին  վերջին հեղաշրջման փորձից հետո, երբ սկսեց կասկածել, որ դրա կազմակերպման մեջ ամերիկյան կողմը բաժին ունի:

Հետո սիրիական հիմնախնդիր և այլն: Նրանք կարողանում են իրենց արարքներին պատճառ բերել․ասում են` իրենց սահմանի անվտանգության և էթնիկ թուրքերի համար են նման բաներ անում: Նույն պատճառաբանությունները նաև ռուսներն էին բերում․․․ Թուրքերը կարողացել են  տարբեր երկրների հետ տասնյակ տարիներ շարունակ ունեցած համագործակցության արդյունքում ստեղծել այնպիսի կապեր, որոնք դժվար է միանշանակ խզել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ նաև Եվրոպայի համար:

Եվ հենց այդ շահերը նրանց թույլ չի տալիս ավելի կոշտ լինել Թուրքիայի հետ: Մենք պետք է հասկանանք դա: Չենք կարող հարցնել՝ ինչու՞ Արևմուտքը  ոչինչ չարեց, ջանքեր չգործադրեց․ որովհետև իրենք շահ չունեին այդտեղ: Նրանք այն ժամանակ էլ խաղը տանում էին այնպես, որ շահեին: Ուզում էին, որ վերջապես հայկական հարցը լուծվի և հանեն իրենց օրակարգից, որ կարողանան արդեն Թուրքիայի հետ հարաբերություններն այլ ուղղությամբ տանել: Բայց նրանց մոտ դա չստացվեց: Իսկ հայկական կողմն այդ ժամանակ անում էր այն, ինչ հնարավոր էր անել: Իսկ հնարավորը՝ հետևելն էր այն ուղղությանը, որը տրված էր մեծ խաղացողների կողմից:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա  ունեն հիմա հայ-թուրքական հարաբերությունները․ դիվանագիտական հարաբերություններ չկան, և դրանք ունենալու նախաձեռնությունից հետ է կանգնել Հայաստանը, իսկ Թուրքիան ընդհանրապես չի մտածում այդ ուղղությամբ: Այս գործընթացի հաջող ավարտը ձեռնտու էր, կարծես թե ավելի շատ Հայաստանին, որը շրջափակումից պետք է դուրս գար։

-Նորից ասեմ՝ իրականում մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք ուզում և ի՞նչ կարող էինք կորցնել այդ գործընթացում: Այստեղ միանշանակ բան չկա: Լավ կլիներ, որ սահմանը բացվեր, և դրա դիմաց թուրքերը ոչինչ չպահանջեին, չուզեին:

Բայց ինձ չի թվում, որ թուրքերն այդպիսի բանակցողներ են: Նրանք միշտ մի բան տալուց սպասում են, որ մի քանի բան պետք է ստանան: Տեսեք, թե Ռուսաստանի հետ ինչպես են բանակցում:  Իրենք շուկայական բանակցողներ են, ցանկանում են միշտ մի բան ավելի քաղել: Պատկերացնենք, թե իրենք սահմանը կբացեին, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեին, մի հատ էլ կասեին՝ եկե՛ք, առանց տարիֆ դեպի ծով ճանապարհ ենք բացում, բայց այդ դեպքում մենք իրենց ի՞նչ էինք տալու: Իրենք ասում էին՝ ինչ են ցանկանում ստանալ: Ցանկանում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվի օրակարգից, վերջնականապես այդ հարցը թաղվի: Դրա դիմաց հնարավոր է՝ այն ժամանակ ինչ-որ բան տային մեզ:

Բայց արդյո՞ք դա մեզ ձեռնտու է: Ես, որպես հայ, որն ավելի քիչ ժամանակ է անցկացնում Հայաստանում, քան ՀՀ քաղաքացիները, կասեի, որ մեզ դա պետք չի: Բայց Հայաստանում ապրող հայը կարող է ասել՝ մեր տնտեսական վիճակը վատ է, ինչպե՞ս ենք գոյատևելու, եթե այդ հարցը չլուծվի: Իհարկե, այդ մարդը իրավասու է խնդրին այդպես վերաբերել: Բայց մենք, որպես հայ, ազգ՝ ինչպես՞ պետք է այս հարցին վերաբերենք. նորից հասնում ենք այն խնդրին՝ որ հստակ պետք է հասկանանք՝ ինչ ենք ցանկանում: Պետք է հստակ սահմանենք՝ ի՞նչ ենք ցանկանում, որո՞նք են մեր սպասելիքները: Եթե մենք այդ խնդիրները մեր ներսում չկարգավորենք, չենք կարող գնալ բանակցությունների:

Իսրայելի դեպքում էլ, ամենաբարձր բանակցությունները ներսի բանակցություններն էին: Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը ներսի խնդիր էր, որովհետև ինքը դրսի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվածության եկավ Արաֆաթի հետ, բայց ներսում ինքը չէր կարողացել բանակցել, դրա համար էլ նրան սպանեցին:

Ներսի բանակցությունները միշտ էլ ավելի բարդ են: Մեզ մոտ էլ չենք կարող ասել, որ միշտ հնարավոր է եղել պարզ, ազնիվ դիսկուրս սկսել այն մասին, թե մենք ինչ ենք ուզում որպես ազգ: Այո՛, լավ կլիներ, եթե Թուրքիան մեզ սա էլ տար, մյուսն էլ: Բայց պետք է մասնագետները նստեն և ասեն՝ սա է մեր հնարավորությունների և սպասելիքների փաթեթը:

Հնարավոր է՝ քսան-երեսուն տարվա ընթացքում այլ խնդիրներ,  հնարավորություններ լինեն: Մենք պետք է ապագային նայենք մի քիչ ավելի կարճ, քան քսանհինգ տարին, բայց մի քիչ ավելի շատ, քանի մի քանի տարին: Եվ եթե մենք ուզում ենք բանակցել, և հայ-թուրքական հարաբերություններն իսկապես մեզ համար մեծ խնդիր է` մենք ուզում ենք սահմաններ բացել և այլն, պետք է հստակ պատկերացնենք՝ ինչի՞ ենք պատրաստ և ինչի՞ պատրաստ չենք, ո՞րն է  մեծամասնության կոնսենսուսը: 

Հիմա մենք նաև մտել ենք մի շրջան, երբ շատ ավելի դժվար է լինելու մեզ համար թուրքական կողմի հետ բանակցել․իրենք ավելի շատ բան են ուզելու՝ և՛ Արցախի, և՛ այլ հարցերի հետ կապված, որովհետև հիմա արդեն իրենք տանում են նեոկայսերական ռևանշի գիծ:

Ես չունեմ պատկերացում, թե ինչպես կարող է հայկական կողմը հնարավորություն ունենալ վերադառնալ բանակցային սեղան, քանի կա Էրդողանը և նրա քաղաքականությունը:

Մի բան էլ ասեմ` եթե մենք նորից  ցանկանանք վերադառնալ Թուրքիայի հետ բանակցային սեղան, լավ կլինի առանց միջնորդների դա անենք: Միշտ առանց միջնորդների բանակցություններ տանելն ավելի ճիշտ է: Ավելի լավ կլինի այդպես, որովհետև միջնորդներն ասում են՝ մենք սա ենք ցանկանում, բայց իրականում իրենց շահն են առաջ տանում: Ավելի լավ է, երբ դու կարողանում ես պարզ ճակատով  անմիջապես բանակցել մյուս կողմի հետ: Բայց մենք դրան էլ հիմա պատրաստ չենք, և ոչ միայն այն պատճառով, որ մենք ներսի կոնսենսուս չունենք, այլ նաև այն պատճառով, որ մեր ուժերը հիմա շատ տարբեր են: Մենք ոչինչ չունենք առաջարկելու, չունենք հնարավորություն նրանց այնքան թուլացնելու, որ ընդունեն՝ լավ կլինի մեզ հետ բանակցելը, քան բանակցություններից հրաժարվելը:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала


Зима близко: Вильфанд предсказал скорое падение температуры, указав регионы, где это случится

"Кедровые острова" дали первые всходы

Первая выставка межрегионального проекта «Живописная Россия. По законам жанра» пройдет в Ставрополе

Кажетта Ахметжанова: какие цифры в дате рождения отвечают за денежный магнетизм человека


Mikel Arteta demands more Arsenal signings as he gives cryptic update on Riccardo Calafiori transfer

Kamala Harris’s Record on Israel Raises Questions About Support for Jewish State if Elected US President

Who is Ghetts and what character does the rapper play in Supacell?

Why you should buy physical copies of your favorite books


Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже партии товаров.

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала

Каникулы с Росгвардией.


Conscript is an old school survival horror game where the horror is just that you're in World War 1

Warner Bros acquires MultiVersus devs as it shifts focus to free-to-play

Today's Wordle answer for Saturday, July 20

D&D's new 2024 Player's Handbook will have 10 species to choose from including goliaths, and drow will be closer to their Baldur's Gate 3 version



После появления «New Москва» на этом райском острове Богов, Россия открывает там Генеральное Консульство: русских так много, что надо их пересчитать

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала




В Москве задержали подозреваемого в убийстве 25-летней давности мужчину

Большинство зумеров готовы покупать украшения по низкой цене

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»


ЖФК «Чертаново» победила в пятом турнире Первенства России по футболу среди девушек до 16 лет

Компании из Саранска, Москвы и Оренбурга: стали известны подрядчики, которые будут строить микрорайон «Звездный» в Орске для людей, пострадавших от наводнения

Χοлοднοe блюдο: Βοлοдин οтοмcтил Ƃacтpыκину ɜa «гοcдуpу»

Выполнено более 40 процентов работ по реабилитации части парка «Москворецкий»


Панова и Сизикова выиграла турнир WTA в Палермо в парном разряде

Рейтинг ATP. Рууд обошел Рублева, Берреттини вернулся в топ-50, Надаль поднялся на 100 строчек

Названа причина поражения Хачанова во втором круге Уимблдона

Синнер не смог вылететь на Олимпиаду в Париж из-за проблем со здоровьем


ЕГЭ на 100 баллов сдали почти 800 выпускников Подмосковья

КП: певице Глюкозе заплатили 5 млн рублей за скандальный концерт

Момент закладки взрывчатки в машину офицера в Москве попал на видео

Библиотека в гимназии № 4 в Можайске получила более 3,5 тысячи учебников


Музыкальные новости

«Бахчисарайский фонтан»: Мариинка на сцене Большого

Рэпер ST пообщался с молодёжью до начала фестиваля «Место силы — Владивосток»

Джазовый оркестр Игоря Бутмана выступил в Твери в рамках юбилейного гастрольного тура

Столетию со дня рождения Булата Окуджавы посвятили творческий слет в Самаре



Самой перспективной для трудоустройства назвали Амурскую область

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала

Первенство Московской области до 17 лет, Пер-во г.Люберцы на призы ЛФТ до 13 лет

После появления «New Москва» на этом райском острове Богов, Россия открывает там Генеральное Консульство: русских так много, что надо их пересчитать


Открытие нового театрального сезона в Театре на Таганке

Представители «Метровагонмаш-Сервиса» посетили СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» для обмена опытом

Собянин: Технопарки помогают развивать научно-промышленный потенциал Москвы

Мультфильм «Побег из лабиринта времени» стартует в прокате при поддержке Детского радио


Источник 360.ru: мотоциклист пострадал в аварии с с легковушкой в Москве

Каршеринг BelkaCar открыл новые зоны в регионах ближнего Подмосковья

Машинное отделение. Как проходит фестиваль «Лето в Москве. Все на улицу!»

Саперы готовят робота для проверки машины на месте взрыва на севере Москвы


Песков прокомментировал новость о подрыве автомобиля в Москве

Посол Сирии в Москве подарил Путину дамасский меч

Путин поручил кабмину подготовить предложения о переезде госкомпаний в регионы

Путин предложил подумать о перемещении госкомпаний из Москвы в регионы


Свыше 1,5 тыс. случаев коронавируса выявили в городе за неделю




Врач-стоматолог Татьяна Сумцова: почему могут появиться трещины на зубах и как с этим бороться

Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: что такое катаракта на самом деле

Сергей Собянин: Научные команды медицинских организаций получат поддержку

22 июля Всемирный день мозга. Отвечаем на популярные вопросы о когнитивных расстройствах 


Туск заявил, что Зеленский жаловался на Орбана

Эксперты усомнились в позиции Трампа по СВО и России

Вместо того, чтобы проголосовать закон о сохранении культурного наследия, "кнопки" от "слуг" имитируют обсуждение на ТСК против Киева, – Береза

В Киеве нашли подозреваемого в сносе исторической усадьбы Зеленских


Концерн РУСИЧ поддержал спортивный пляжный фестиваль «Тихофест»

«С самого начала верил, что с «Флоридой» могу выиграть Кубок Стэнли»

Нижегородская шахматистка Екатерина Гольцева завоевала три «золота» на турнирах международного форума

Чем заняться в Москве, Петербурге и Нижнем Новгороде 25–31 июля: неделя со «Снобом»


“Генерал КГБ”: Лукашенко сломается только в случае невиданного массивного коллапса

Глава Амурской области Василий Орлов встретился с Президентом Беларуси Александром Лукашенко

Торговый дом Беларуси предложили создать в Амурской области

На поле под Минском заметили Лукашенко



Собянин: 19 москвичей победили во Всероссийском конкурсе «Большая перемена»

Сергей Собянин: Научные команды медицинских организаций получат поддержку

Собянин: Москва поддержит проведение премии в области будущих технологий «Вызов»

Собянин рассказал, какие инновации помогают строить метро


Sunwoda поддерживает экологию Европы устойчивыми решениями ESS на Intersolar Europe 2024

Компании из Саранска, Москвы и Оренбурга: стали известны подрядчики, которые будут строить микрорайон «Звездный» в Орске для людей, пострадавших от наводнения

В Москве появились уральские совы

Музыкант Газманов: субботники пройдут в заказнике "Долина реки Раменки"


Момент взрыва автомобиля на парковке в Москве попал на видео

Момент закладки взрывчатки в машину офицера в Москве попал на видео

КП: певице Глюкозе заплатили 5 млн рублей за скандальный концерт

Мигранты напали на таксистов в Подмосковье: Заставили признаться в стыдном на камеру, вымогали миллион рублей


Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Региональный торговый форум включен в перечень отраслевых мероприятий Минпромторга РФ

Из Архангельска выйдет первый в этом году субсидируемый рейс по Севморпути

Сергей Собянин. Главное за день


Выставка-признание «Жизнь как струна».

«Июльский зной». Цены на «однушки» в Симферополе сильно подогрелись, но не закипели

Бойцовые собаки чуть не растерзали женщину в Севастополе

Игра-викторина «Хорошо, когда есть рядом верный, бескорыстный друг!» к Международному дню дружбы


ЖФК «Чертаново» победила в пятом турнире Первенства России по футболу среди девушек до 16 лет

Компании из Саранска, Москвы и Оренбурга: стали известны подрядчики, которые будут строить микрорайон «Звездный» в Орске для людей, пострадавших от наводнения

Ͷтοг бeɜнaκaɜaннοcти Κиeвa: Β Μοcκвe пοдοpвaли οчepeднοгο учacтниκa ϹΒΟ

Прием заявок на отсрочку от осеннего призыва начался для IT-специалистов в Подмосковье












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Леандер Паес

Паес и Амритрадж введены в Зал теннисной славы в Ньюпорте






Ͷтοг бeɜнaκaɜaннοcти Κиeвa: Β Μοcκвe пοдοpвaли οчepeднοгο учacтниκa ϹΒΟ

Компании из Саранска, Москвы и Оренбурга: стали известны подрядчики, которые будут строить микрорайон «Звездный» в Орске для людей, пострадавших от наводнения

К днищу взорвавшегося автомобиля в Москве прикрепили СВУ

Выполнено более 40 процентов работ по реабилитации части парка «Москворецкий»