Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ԱՄՆ ավիահարվածների հետևանքով ավելի քան 200 ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում. Bloomberg

0

Պենտագոնի տվյալներով՝ այսպես կոչված՝ «չհրահրված հարձակմանը» ԱՄՆ-ի պատասխան ավիահարվածների հետևանքով 100 մարդ էր զոհվել Սիրիայում այս ամիս ավելի վաղ, սակայն Bloomberg-ի նոր զեկույցը բացահայտում է, որ այդ թիվը կարող է 300-ի հասնել, իսկ զոհերը ռուս պայմանագրային զինվորներ են:

Ինչպես աղբյուրը նշում է, եթե դա ճիշտ լինի, այս մարտը ամենահզորը կլինի Սառը պատերազմի հակառակորդների միջև տասնամյակների ընթացքում:

Մինչդեռ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը, և կողմերից և ոչ մեկը չի հաստատել տեղեկությունը, ԱՄՆ-ն և ռուսական ուժերը հակառակ կողմերում են մենամարտում Սիրիայի հակամարտության գործում:  

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսաստանցի պայմանագրային զինծառայողները և կառավարամետ ուժերը, որոնք առաջխաղացում են գրանցել դեպի Դեր Զորի արևելքում գտնվող նավթահանքերը, հայտնվել են ամերիկյան ուժերի թիրախում:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса