Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-«Բարսելոնա»՝ 1:1. Մեսսին առաջին գոլը խփեց լոնդոնյան թիմին (տեսանյութ)

0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Բարսելոնայի» հետ հանդիպումը:

 

Գոլազուրկ առաջին խաղակեսում գոլ խփելուն ավելի մոտ էին «ազնվականները» 2 անգամ Վիլիանի հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողերին:

 

Հանդիպման 62-րդ րոպեին Վիլիանի նշանառությունը տեղին էր. փայլուն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

 

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չէին կարողանում սրել խաղի ընթացքը: 

 

75-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շրջվեց. «Չելսիի» պաշտպանների կոպիտ սխալից հետո գնդակը հասավ Ինիեստային, ով առաջ շարժվեց և փոխանցեց Մեսսիին. վերջինս անվրեպ հարվածեց: Ի դեպ, արգենտինացին կարիերայում առաջին գոլը խփեց «Չելսիին»:

 

Միակ սխալը վճռորոշ եղավ Անտոնիո Կոնտեի թիմի համար. իտալացին բավականին հստակ մարտավարություն էր ընտրել, որի կատարմանը խանգարեց միակ սխալը:

 

«Բարսելոնան» որոշակի առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ:

 

Կատալոնական թիմը «Չելսիին» հյուրընկալելու է մարտի 14-ին:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса