Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Իրանցի փրկարարները հայտնաբերել են կործանված ATR-72 օդանավի ուղևորներից 45-ի մարմինները

0

Իրանցի փրկարարները հայտնաբերել են Aseman Airlines ավիաընկերության՝ օրերս կործանված ATR-72 օդանավի ուղևորներից 45-ի մարմինները, գրում է РИА Новости գործակալությունը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են իրանցի պաշտոնյաները:

Ավելի վաղ հաղորդվել է 30 դիերի հայտնաբերման մասին:

Որոնողական աշխատանքներն անցկացվում են 4.500 մետր բարձրության վրա, շուրջ 2 մետր բարձրությամբ ձյան շերտն էականորեն դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Հայտնի է, որ աշխատանքներում ներգրավված է ավելի քան 100 փրկարար և 7 ուղղաթիռ:


Նախօրեին իրանցի փրկարարները հայտնաբերել են ATR 72-500 ինքնաթիռի կորպուսի մի մասը:

Հիշեցնենք, որ կիրակի Իրանի Սպահան նահանգում կործանվել է Թեհրանից Յասուջ քաղաք ուղևորվող 60 ուղևորով և անձնակազմի 6 անդամով ինքնաթիռը: ՌԴ ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնն Իրան է ուղարկել ATR-72 ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса