Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Դեգրադացիան այնքան է խորացել, որ հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ՝ Շարժման 30-ամյակին պաշտոնապես ոչ մի միջոցառում չկազմակերպվեց. Ս.Սաֆարյան

0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ամոթալի է համարում այն, որ Հայաստանում գաթայի, մորուքի ու այլ փառատոններ են նշվում, մինչդեռ հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ և պատմական նշանակության Ղարաբաղյան շարժման 30-ամյակը պաշտոնապես չնշվեց: Ներկայացնում ենք այս կապակցությամբ նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ:

«Դեգրադացիան մեր երկրում այնքան է խորացել, որ հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ էջ հանդիսացող Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ պաշտոնապես ոչ մի միջոցառում չկազմակերպվեց, ոչ մի գիրք չտպագրվեց: Ինչպես այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ շարժման ակունքներում կանգնած անձինք արդարացիորեն նշեցին, Տիգրան Մեծի նվաճումներից հետո սա թերևս երկրորդն է այս երկար ու ձիգ դարերի ընթացքում, ու նման վերաբերմո՞ւնք: Նման նիհիլիզմը արդեն վտանգավոր է պետականության համար, որի ողնաշարն ու հիմնաքարը ղարաբաղյան շարժումն է: Սուրբ Սարգսի տոն, քաղաքի տոն, գաթայի, կարտոֆիլի, մորուքի, տոլմայի ու այլ փառատոններ նշելու գումարներ ունեք, իսկ նման հոբելյանի համար՝ ոչ... Ամոթ ձեզ»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса