Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

«Ժողովուրդ». Սյունիքում դաժան ծեծից սպանվածը հեռախոսով անձնական բնույթի հաղորդագրություններ էր գրել. մանրամասներ

0

«2018 թվականի փետրվարի 17-ին Սյունիքում դաժան ծեծի արդյունքում սպանվել էր Զանգեզուրի պղնձամո­լիբդենային կոմբինատի աշխատա­կից, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշ­տոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ ձերբակալվել էին 3 անձ, այդ թվում՝ մահացածի եղբոր որդին, որի անունն իրավապահները չեն հայտ­նում:

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ազգականների վիճաբանության վե­րաբերյալ որոշ մանրամասներ հայտ­նի դարձան: Մասնավորապես՝ վիճա­բանության պատճառը եղել է այն, որ Վ. Մանուչարյանը հեռախոսով անձ­նական բնույթի նամակներ է գրել: Սա հայտնի է դարձել նրա ընտանիքի ան­դամներին, և 23-ամյա եղբորորդին որոշել է հարցերը պարզելու համար հանդիպել նրան, վիճաբանել, և արդ­յունքում ստացած վնասվածքներից Մանուչարյանը մահացել է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса