Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Վենեսուելական թվային արժույթի նախնական վաճառքների ծավալն արդեն հասել է 735 միլիոն դոլարի

0

Վենեսուելական «Պետրո» կրիպտոարժույթի նախնական վաճառքների ծավալն արդեն հասել է 735 միլիոն դոլարի: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Փետրվարի 20-ից Վենեսուելան սկսել է «Պետրո»-ի վաճառքը: Այդկերպ այն արդեն դարձել է սեփական թվային արժույթով առաջին երկիրը:


«Մենք արդեն հասել ենք 4,77 միլիարդ յուանի «Պետրո» գնելու մտադրությունների, ինչը նշանակում է 596 միլիոն եվրո կամ 735 միլիոն դոլար»,- հայտարարել է Մադուրոն արժույթի թողարկմանը նվիրված հատուկ միջոցառման ժամանակ:


Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահն առաջին անգամ հայտնել է սեփական թվային արժույթը ստեղծելու մտադրության մասին 2017 թվականի դեկտեմբերի սկզբին: Մադուրոյի խոսքով՝ թվային արժույթը կապահովվի վենեսուելական բնական պաշարների, ոսկու, նավթի և ադամանդների պաշարների միջոցով:


Վենեսուելայի իշխանությունները հույս ունեն, որ դա կօգնի հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса