Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

«Ժողովուրդ». Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ. Արմեն Մարտիրոսյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին

0

«Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով և գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում էր նաև «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպման մանրամասներին, պատմել է. «Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ»: Մարտիրոսյանը նաև պատմել է, որ Ս. Սարգսյանի մոտ ինքը բարձրացրել է ԼՂ խնդրում խաղաղության պայմանագիր կնքելու հարցը: «Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա»,-ասաց Մարտիրոսյանը»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса