Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Հատուկ պատվեր չեմ տեսնում, որ Հայաստանում պետականորեն Շարժման 30-ամյակ չեն նշում, ուղղակի իրենց համար առաջնահերթություն չէր. Առաքել Սեմիրջյան

0

Tert.am-ի հետ  զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակիր, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Առաքել Սեմիրջյանն անդրադառնում է Հայաստանում արևելաեվրոպական հեղափոխությունների նախահայրը համարվող Արցախյան շարժման՝ Հայաստանում պետականորեն չնշելու հանգամանքին և հնարավոր պատճառներին:

-Երեկ Ազատության հրապարակում (88-ին՝ Թատերական) հրապարակում Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ «Արցախյան շարժում-սկիզբ» անվանմամբ հանրահավաքից հետո ոմանք արձանագրեցին, որ պատմական այս իրադարձությունը  Հայաստանում որևէ կերպ չարժևորվեց պետական մակարդակով. որևէ ցուցահանդես, գիտաժողով չեղավ, որևէ գիրք չտպագրվեց: Որպես շարժման ակտիվ  մասնակից՝ ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը:

- Ուրախ եմ, որ պետական մակարդակով Արցախի իշխանությունները նշեցին: Դա առաջին քայլն էր, որովհետև մինչև այժմ դա էլ չէր եղել: Իսկ Հայաստանի իշխանությունները … կարծում եմ՝ հատուկ միտում, պատվեր չկար, ուշադրության խնդիրն էր, ուղղակի ինչպես մնացած հարցերի վրա թքած ունեն, այնպես էլ այս հարցի վրա: Ուղղակի իրենց համար դա առաջնահերթություն չէր. տոնը, որ  Անկախությանն ու Սարդարապատին հավասար իրադարձություն է:

-Բայց  «ամյակներ» Հայաստանում պետականորեն նշում են՝ Քրիստոնեության 1700-ամյակ, Առաջին հանրապետության 100 –ամյակ, իսկ ինչու՞ ոչ՝ 88-ի 30-ամյակ, որը համարվում է հարավարևելյան հեղափոխությունների առաջնեկը, որի շնորհիվ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ձևակերպել, Բեռլինի պատը Հայաստանում քանդվեց: 

- Կարելի էր ավելի գեղեցիկ բան կազմակերպել, ինձ թվում է՝ կլինի, դա էլ կլինի, որովհետև կրկնում եմ, պատվեր չեմ տեսնում, որ իրենք հատուկ ձևի չեն արել: Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները մյուս տարի ավելի ուշադիր կլինեն:

Մանավանդ նախորդ օրը Սերժ Սարգսյանը գրահրատարակիչների հետ հանդիպման ընթացքում ինքն էլ էր նշել կարևորության մասին: Ինձ թվում է՝ հաջորդ տարիներին ավելի ուշադիր կլինեն:

-Ամեն դեպքում, «Ղարաբաղ կոմիտեի» անդամները կարծես չերևացին հրապարակում:

-Վազգեն Մանուկյանին Ղարաբաղ էին հրավիրել, ու երեկ ես բացի Վազգեն Մանուկյանից ու Դավիթ Վարդանյանից (Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը և Ռաֆայել Ղազարյանը մահացել են, Վանո Սիրադեղյանը՝ հետախուզման մեջ է) հրապարակում բոլորին տեսա: Նույն Սամսոնն էր, նույն Ալեքսան Հակոբյանը, Ռաֆայել Ղազարյանի ընտանիքն էր…

-Չկար Տեր-Պետրոսյանը, ինչու՞, և արդյոք ճի՞շտ եք համարում:

-Ես չգիտեմ՝ իրենից կարող եք հարցնել, իր արգումենտները կունենա, ես ճիշտն ու սխալը չեմ կարող ասել, բայց ես կուզեի, որ լիներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса