Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Ֆրանսիան հանձնառու է մնում բանակցությունների ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ֆրանսիայի ԱԳՆ

0

Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կոչ է անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ՝ խուսափելով ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:


Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «Երևան վերադառնալու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ Nouvelles d’Arménie-ի հարցին:


«Ֆրանսիան ամբողջովին հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Այն կոչ է անում հակամարտության կողմերին աշխատել այդ ուղղությամբ՝ խուսափելով ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- հայտարարել է նախարարության խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса