Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Ադրբեջանն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավարի նկատմամբ

0

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը:


Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական գործի շրջանակում, որի քննությունն անց է կացվում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով քննչական վարչությունում:


Նշվում է, որ Կարապետյանը 2014-2018 թվականներին բազմիցս այցելել է Արցախ, որտեղի բնակավայրերում «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» դեմ կոչեր է հնչեցրել՝ միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարոզչության նպատակով:


2018 թվականի փետրվարին Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասին 281.2 և «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու մասին» 318.2 հոդվածներով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և նրա նկատմամբ հայտարարվել Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса