Քրիստոֆեր Նոլանը խոստովանել է, որ ինքը չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը
Բրիտանացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը մեկնաբանել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումներին իր հնարավոր մասնակցության մասին լուրերը: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:
«Ռեժիսորը ես չեմ լինի: Բացարձակապես ոչ: Ենթադրում եմ, որ ամեն անգամ, երբ նրանք նոր ռեժիսոր են գտնում, խոսակցություններ են տարածվում, թե դա ես եմ», - ասել է Նոլանը:
Ինչպես BBC Radio 4-ի հետ զրույցում նշել է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, նոր ֆիլմում ինքը կշարունակի մարմնավորել գործակալ Բոնդին:
Նշվում է, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի նոյեմբերի ութին:
