Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Բուհի ինքնակառավարումը չի կարող անկախ լինել, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. Անահիտ Բախշյան (ուղիղ միացում ԱԺ–ից)

0

Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Դիմելով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ Բախշյանն ասաց. «Դուք խոսում եք այն մասին, որ օրենքով պետք է ապահովվի բուհերի ինքնավարությունը: Edraft-ում դնում ենք նախագիծ, որտեղ չկա կետ, որ ասվի, թե բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Հանկարծ 20 օր քննարկվելուց հետո Կառավարություն է գալիս նախագիծ, որտեղ ներառված է, որ բուհի կառավարման խոհուրդը պետք է հաստատի վարչապետը: Հասկանալի է քաղաքական մեծամասնության նպատակը: Բայց սա ուղիղ հակադրության մեջ է Ձեր կողմից բարձրացված խնդրին՝ ապաքաղաքականացնել բուհի կառավարումը, բարձրացնել ինքնավարումը: Չի կարող ինքնակառավարումը անկախ լինել, եթե վարչապետն է հաստատելու կազմը»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, ինքը խոսում է հիմնադրման մասին:

«Մանրամասն ներկայացված է, թե ինչպես է բուհի կառավարման խորհուրդը  ձևավորվում՝ ովքեր են առաջադրվում, ուսանողությունից քանի հոգի և այլն: Բայց խորհուրդը որևէ տեղ որպես հիմնադիր հաստատվելու կարիք ունի: Պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից: Կարող ենք գրել՝ Կառավարությունն է հաստատում, կարող ենք գրել՝ նախարարը: Սա չէ սկզբունքայինը: Կարևորն այն է, որ հիմնադիրը հաստատի խորհրդի կազմը, որ խորհուրդը լեգիտիմ դառնա»,- պատասխանեց նախարարը՝ նշելով, որ իրենք բաց են առաջարկների համար:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса