Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Համացանցի օգտատերերը ծաղրել են Օլիմպիական խաղերին մասնակցող ամերիկացի չմշկավազորդների համազգեստը (լուսանկարներ)

0

ԱՄՆ-ի չմշկավազքի օլիմպիական հավաքականի համազգեստն արժանացել է համացանցի օգտատերերի երկիմաստ արձագանքին. շատերը ծաղրել են համազգեստի ոտքերի արանքի ներդիրը, որը գույնով տարբերվում է կոստյումի մյուս տարրերից: Օգտատերերի մեկնաբանություններին անդրադարձել է «РИА Новости»-ն:

«Ենթադրում եմ, որ չմշկավազորդների համազգեստի դիզայնում ինչ-որ իմաստ կա, սակայն սա չափազանց տարօրինակ տեղ է բաց գույնի շրջան տեղադրելու համար», - գրել է Քրիստինա Սթիվենս անունով օգտատերը:

«Ով էլ լինի ԱՄՆ-ի հավաքականի չմշկավազորդների կոստյումների դիզայները՝ նա կամ հումորիստ է, կամ այլասերված, կամ էլ երկուսը միասին», - գրել է Rich Dollaz-ը:

«Ինձ համար կարևոր չէ՝ ինչ գիտական հիմնավորում կա, սակայն դա ոչ այնքան լավ տեսք ունի», - նշել է Դարեն Ռովելը:

«ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն պետք է լուծարվի չմշկավազորդների այսպիսի խայտառակ համազգեստին հավանություն տալու համար: Ահավոր է», - գրել է Elvis Coal-ը:

Համազգեստն արտադրող Under Armour ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ ազդրային հատվածների համար այլ գործվածք օգտագործելն անհրաժեշտություն էր:

«Մենք բազմաթիվ գործվածքներ փորձարկեցինք՝ ազդրերի շփումը հնարավորինս նվազեցնելու համար: Այդ հատվածում այլ գույնի օգտագործումը կնվազեցներ դրա գործածության արդյունավետությունը»,- հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ ամերիկացի մարզիկները հավանում են համազգեստն ու հաճոյախոսություններ ստանում այլ երկրների ներկայացուցիչներից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса