Չելսիի մարզիչ. Բարսելոնան հետևում էր այն պլանին, որը մենք էինք նրանց համար պատրաստել
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնայի» հետ անցկացրած խաղից հետո (1:1) ընդգծել է, որ լոնդոնցիների խաղը մոտ էր կատարյալին:
Մասնագետը նաև նշել է, որ իր թիմն ավելիին էր արժանի.
«Շատ հպարտ եմ իմ խաղացողներով: «Բարսելոնան» հետևում էր այն պլանին, որը մենք էինք նրանց համար պատրաստել: Շատ եմ ցավում, որ այսօր մեր բախտը փոքր-ինչ չբերեց:
«Չելսին» մոտ էր կատարյալ խաղին: Բայց ընդամենը մեկ սխալ ... մենք բոլորս լավ գիտենք, թե որքան թանկ են արժենում սխալները «Բարսելոնայի» դեմ` Մեսսիի, Սուարեսի և Ինիեստայի հետ:
Մեր խաղային պլանն իսկապես լավն էր: Խոսում ենք 1:1 հաշվի մասին, բայց «Չելսին», հնարավոր է, ավելիին էր արժանի»,- ասել է Կոնտեն «BT Sport»-ի եթերում:
Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին Բարսելոնայում:
