Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Էլիզաբեթ 2-րդն առաջին անգամ ներկա է եղել Լոնդոնի Նորաձևության շաբաթին (լուսանկարներ)

0

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը պատվավոր հյուրի կարգավիճակում առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում մեկնարկած Նորաձևության շաբաթին, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 92-ամյա միապետը դիտել է բրիտանացի երիտասարդ դիզայներ Ռիչարդ Քուինի ստեղծած հագուստները:

Երկարակյանց միապետը նստել է առաջին շարքում՝ ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողքին՝ ստիպելով նորաձևության աշխարհի «երկաթե լեդիին» հուզվել:

Ցուցադրությունից հետո Էլիզաբեթ 2-րդը երիտասարդ դիզայներին իր անվան պարգև է շնորհել՝ նորաձևության և դիզայնի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:

Դատելով ստորև ներկայացված ֆոտոշարքից՝ թագուհին հաճույք է ստացել ցուցադրությունից.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса