Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանում, որը 10 րոպե անց գերազանցվել է

0

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերում թարմացրել է համաշխարհային ռեկորդը կարճ ծրագրում:

 

Մարզուհին գրանցել է 81,61 միավոր արդյունք:

 

Սակայն, 10 րոպե անց 15-ամյա ռուս գեղասահորդուի Ալինա Զագիտովան կարճ ծրագրում 82,92 միավոր է վաստակել` շրջանցելով Մեդվեդևային և պատմության լավագույն արդյունքը գրանցելով: Այս կերպ, Զագիտովան նվաճել է օլիմպիական ոսկին:

 

Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը ևս պատկանել է Մեդվեդևային (81,06), որը նա դարձյալ սահմանել էր Փհենչհանի Օլիմպիական խաղերում` թիմային մրցաշարի շրջանակում: Բացի դա, 18-ամյա մարզուհուն, որի համար այս Օլիմպիադան առաջինն է կարիերայում, պատկանում են համաշխարհային ռեկորդներ կամայական ծրագրում (160,46) և երկու ծրագրերի արդյունքում (241,31):

 

Մեդվեդևան մեծահասակների գեղասահքում իր նորամուտը նշել է 2015 թվականին. նա հանդիսանում է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016,2017): Մեդվեդևան նաև երկու անգամ հաղթել է Գրան-պրիի եզրափակիչներում: 2017/18 մրցաշրջանի արդյունքներով մարզուհին հայտնվել է Գրան-պրիի եզրափակչում, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել դրան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса