Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Արա Բաբլոյանը և ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին՝ կարևորելով խաղաղությունն ու կայունությունը

0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Արա Բաբլոյանի խոսքով՝ տարածությամբ միմյանցից հեռու Հայաստանին և Բրազիլիային միավորում են բարեկամական ջերմ հարաբերությունները և բրազիլահայ համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանը, նրանց բնութագրել է որպես Բրազիլիայի ազնիվ ու արժանապատիվ քաղաքացիների:

Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար:

Արա Բաբլոյանը կարևորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին՝ կարևորելով խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:

ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ընդունելության համար ու ներկայացրել առաջիկա անելիքները, երկկողմ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:

Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է, և Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:

Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса