Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ՌԴ ԱԳՆ-ն զգուշության կոչ է արել այն ռուսաստանցիներին, որոնք կարող են ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվել

0

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս այն ռուսաստանցիներին, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ կամ որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել, ծանրութեթև անել իրավիճակն արտասահման մեկնելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«ԱՄՆ-ի հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերի ցանկի հետ կապված իրավիճակը լրացուցիչ առիթ է մտածելու, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության սահմաններից պետք է դուրս գան մեր այն քաղաքացիները, որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին:


Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչ պատճառներով են ամերիկացիները Ռուսաստանի քաղաքացիներին ներառում այս կամ այն ցանկերում, և կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է ինքը հասկանա, թե արդյոք նրա նկատմամբ կարող են պահանջներ ներկայացվել ԱՄՆ իրավապահների կողմից, թե ոչ:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ պետքարտուղարությունը կարող է քննարկել «Մյուլերի ցանկում» հայտնված 13 ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:


ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել ՌԴ 13 քաղաքացու և 3 ռուսական ընկերության՝ «դավադրություն ԱՄՆ-ի դեմ» և «խարդախություն» հոդվածներով: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса