Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Նիդեռլանդները վերածվում է «թմրապետության». ոստիկանություն

0

Նիդեռլանդները սկսում է նմանվել «թմրապետության», որտեղ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն պայքարել զուգահեռ զարգացող հանցավոր տնտեսության`թմրանյութերի աճող «սև շուկայի» դեմ:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ոստիկանական ասոցիացիան: 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կազմակերպված հանցավոր կլանները երկրում ազատ գործելու հնարավորություն են ստացել, իսկ նրանց գործողություններից տուժածները գնալով ավելի քիչ են դիմում ոստիկանություն: Նշվում է, որ երկրում տարեկան մոտ 3.5 մլն հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվում ոստիկանություն:

«Մանր հանցագործներն «աճում» են, հարստանում, հիմնավորվում հյուրանոցային կամ զբոսաշրջային բիզնեսներում, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում։ Մինչդեռ ոստիկանությունն իր ներկայիս ռեսուրսներով կարող է պայքարել միայն յուրաքանչյուր 9 հանցավոր խմբերից մեկի դեմ: Նիդեռլանդները բազմաթիվ չափորոշիչներով նման է «թմրապետության»: Ոստիկաններն արձանագրում են, որ երկրում զուգահետ տնտեսություն է առաջացել»,-նշվում է ասոցիացիայի զեկույցում:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում վաճառվող էքստազիի մեծ մասը ստեղծվում է Նիդեռլանդների հարավում գտնվող լաբորատորիաներում, որոնք ղեկավարում են մարոկկացիները:

Մինչդեռ Եվրոպայում տարեկան վաճառվող 5.7 մլրդ եվրոյի կոկաինի կեսն անցնում է Ռոտերդամի նավահանգստով:

Նիդեռլանդների ոստիկանության ասոցիացիան պահանջում է իրեն տրամադրել հավելյալ 2.000 իրավապահ, որպեսզի խնդրի դեմ հնարավոր լինի պայքարել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса