Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր են քննարկվել

0

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների և գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաև հետազոտությունների և տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին և թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով:

Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկումների առանցքում է եղել փորձագիտական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության կազմակերպման ու իրականացման իսրայելական փորձը: Նշենք, որ Կնեսեթի հետազոտությունների և տեղեկատվության կենտրոնում աշխատում է շուրջ 36 մասնագետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների անմիջական համագործակցության և փորձագետների փոխայցերի կազմակերպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցում է Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների և գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովին, որին մասնակցում են 25 երկրների խորհրդարանների ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի ընթացքում քննարկվում են մասնավորապես հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса