Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելքի» նախագիծը մերժվեց

0

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հայտարարության տեքստին դեմ էին «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, իսկ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորները ձեռնպահ մնացին:

Հիշեցնենք, որ  «Ելքն» առաջարկում էր ԱԺ-ին Մարտի մեկի 10-րդ տարելիցի  կապակցությամբ ընդունել հայտարարություն, որի դրույթներին համաձայն՝ Ազգային ժողովը.

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1-2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса