Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Արտասահամանյան գրականության դասաժամերի կրճատման մասին վերջնական որոշում չկա. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի գիտխորհրդի անդամներ (տեսանյութ)

0

Արտասահմանյան գրականությունը միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում: Այս մասին ԵՊՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց բուհի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրացված մտահոգությանը, որ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը պետք է խտացվեն երեք կիսամյակում, ընդհանուր՝ 6 դասընթացում:

Դեկանը պարզաբանեց, որ նախանշված փոփոխությունը ուսումնական ծրագրի արդիականացման համար է արվում և առայժմ քննարկվել է միայն համալսարանի գիտխորհրդի նիստում, դեռ հաստատված փոփոխություն չէ:

Նշենք, որ ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է երկրորդ օտար լեզվի դասավանդումն ավելացնելու հարցը՝ այլ առարկաների ժամաքանակների հաշվին, որոնց թվում է նաև «Արտասահմանյան գրականություն» առարկան:

«Այդ ծրագիրը հաջորդ տարի ընդունվողներին է վերաբերում: Բայց առայժմ քննարկման փուլում են ծրագրերը: Սխալ կարծիք է, որ այդ առարկան կրճատվել է, աշխատանքային տարբերակում նման բան չկա: Սա արվում է հենց ուսանողների շահերից ելնելով, և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում»,-ասաց դեկանը:

Մինչ ֆակուլտետում ուսումնական ծրագրի վերջնական ընդունումը, փետրվարի 14-ին ԵՊՀ գիտական խորհրդում քննարկվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անվանափոխության հարցը: Եթե կրթական նոր ուսումնական ծրագիրը հաստատվի, ապա ըստ ֆակուլտետի գիտխորհրդի անդամների, ֆակուլտետի անվանումը կվերափոխվի՝ դառնալով «Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ»:

«Արտասահմանյան գրականության» ամբիոնի վարիչ Արա Առաքելյանն էլ ասաց, որ ուսումնական նոր ծրագրի հետ կապված որոշակի տարակարծությունները ևս նորմալ են: «Վաղաժամկետ է վերջնական եզրակացություն անելը: Նշեմ, որ արտասահմանյան գրականության ամբիոնը համալրված է բարձրակարգ մասնագետներով, և մեր ամբիոնն իր մասնակցությունը կբերի ընդհանուր ռեֆորմներին: Արտադասարանական գրականության դասաժամերի խտացումն ուսուցման որակը չի գցելու, մենք գուցե գտնենք ճանապարհ, որ ուսանողներին կստիպենք նաև աշխատել ինքնուրույն»:

Ասուլիսին մասնակցող՝Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի քանի ամբիոնների վարիչներ նշեցին, որ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը տեղին չէ և վստահեցրին, որ «Արտասահմանյան գրականություն առարկայի» դասաժամերի կրճատումը չի անդրադառնա կրթության որակի վրա, առարկայի ուսուցանումը դրանից չի տուժի:

Նրանք զարմացած էին, թե ԵՊՀ գիտական խորհրդի նիստից հետո լրատվամիջոցներում ինչու սկսեց շրջանառվել սխալ տեղեկատվություն, հատկապես որ Արտասահմանյան գրականության դասաժամերի վերաբերյալ որևէ վերջնական որոշում չկա, և դա ընդամենը նոր ուսումնական ծրագրի մեջ ներառված դրույթ է, որը դեռ քննարկումների փուլում է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса