Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

«Ամեն ինչ կարգին է». Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած $3 միլիարդի պայմանագրերի մասին Պետդեպի հայտարարություններին

0

Ռուսաստանը փորձում է պաշտպանվել ռիսկերից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում ԱՄՆ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և կպայքարի այդ դրսևորումների դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պետքարտուղարության վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի հետևանքով կորցրել է մի շարք երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլարի պայմանագրեր, հայտնում է РБК-ն: 

«Դուք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը շատ զգայուն ոլորտ է: Եվ այն ոլորտը չէ, որը հայտնի պատճառներով ենթակա է մեծ թափանցիկության: Կարելի է միայն ասել, որ ամեն ինչ կարգին է, անշուշտ, մենք փորձում ենք պաշտպանվել վտանգներից՝ ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առնչությամբ»,- ասել է Պեսկովը: 

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիզեր Նոյերթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցների պատճառով, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է սահմանել օտար երկրների դեմ ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների հետ գործարքներ կնքելու համար, կորցրել է 3 միլիարդ դոլարի պայմանագրեր: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանելու երկրների, անձանց և կազմակերպությունների դեմ ամերիկյան CAATSA օրենքին հակասող գործարքների առնչությամբ: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա:  

«Այսօրվանից սկսած Պետքարտուղարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի 231-րդ հոդվածի շրջանակում ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների համար: Եթե պատժամիջոցները սահմանվեն, դրանք հիմնականում կվերաբերեն ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների մեջ ներգրավված ոչ ռուսական կազմակերպություններին»,- հայտնել է նա: 

Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ իրականացնող երկրների կառավարություններին և ընկերություններին նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса