Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Իսպանիայի 5 ամենաարտասովոր հյուրանոցները՝ Euromag-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)

0

Իսպանական El Mundo հայտնի պարբերականը ներկայացրել է իսպանական ամենաարտասովոր հյուրանոցներից հինգը: Euromag-ի փոխանցմամբ՝ դրանցից 4-ը գտնվում են Իսպանիայի տարածքում, մյուսը՝ Անդորրայում, սակայն այն տեղակայված է երկու երկրների սահմանին: 

1.     «Մարկես դե Ռիսկալ» հյուրանոցը՝ Լա Ռիոխա համայնքում

Marques de Riscal հյուրանոցը գտնվում է Էլսյերո քաղաքում: Ոչ միայն հյուրանոցի շենքն արտասովոր տեսք ունի, այլև համարները, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից:

 

2.     «Վիուրա» հյուրանոցը՝ Լա Ռիոխա համայնքում:

Նույն համայնքի Վիլյաբուենա դե Ալավա քաղաքում գտնվող Viura հյուրանոցում կարելի է վայելել հանգիստը, համտեսել ազգային խոհանոցի ճաշատեսակներն ու մի քանի շիշ գինի վերցնել: Իսկ հյուրանոցի առանձնահատկությունը տանիքին գտնվող բացօթյա պատշգամբն է:

 

3.     «Լես Պավելյոնս» հյուրանոցը՝ Ժիրոնայում

Օլոտ քաղաքում գտնվող Les Cols Pavellons հյուրանոցի առանձնահատկությունը տեղադիրքն է և թափանցիկ պատերը: Այն գտնվում է արգելոցի հարևանությամբ, և ամբողջությամբ թափանցիկ պատերն ու հատակը բնակիչներին հնարավորություն են տալիս իրենց զգալ բնության գրկում:

 

4.     «Օ Սեմաֆորո» հյուրանոցը՝ Լա Կորունայում

О Semaforo հյուրանոցը կազմում է վերանորոգված փարոսի մի մասը, որը տեղակայված է Ֆինիստերե քաղաքի մոտակայքում: Հյուրանոցի յուրաքանչյուր համարից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ատլանտյան օվկիանոս:

 

5.     «Գրանդվալիրայի» սառցե հյուրանոցը, Անդորրա

Այս տարբերակն ամենահամարձակ զբոսաշրջիկների համար է, քանի որ գիշերակացն անցկացնելու են քնապարկում՝ շրջապատված ձյունով և սառույցով: Այստեղ կարելի է հասնել դահուկներով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса