Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

Գերմանիայում կոչ են արել Թուրքիային դադարեցնել Աֆրինի ռազմական գործողությունը

0

Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական դաշինքի՝ միջազգային հարաբերությունների հարցով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Ինչպես գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, Հարդտը նշել է, որ իրենց կարծիքով գործողությունն իրականացվում է անհամաչափ պայմաններում, և Թուրքիան պետք է որքան հնարավոր է շուտ ավարտի այն՝ կենտրոնանալով Սիրիայի հետ սահմանի առավել ինտենսիվ վերահսկողության վրա:

Նա նաև շեշտել է, որ թեև այս պահին Անկարան Դամասկոսի հետ անմիջական պատերազմի մեջ չի գտնվում, սակայն առկա է վտանգը, որ թուրքական ԶՈւ-ն անմիջական կերպով կներքաշվի սիրիական հակամարտության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса