Добавить новость
ru24.net
World News
Февраль
2018

ՀՀ-ն ԵԽ այն փոքրաթիվ երկրների ցանկում է, որի վերաբերյալ մինչ օրս ընդամենը 1 վճիռ է կայացվել՝ ազատ արտահայտվելու իրավունքի առումով. Արա Ղազարյան

0

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը թերահավատորեն է վերաբերվում այն մտքին, որ Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունը, որով առաջարկվում է քրեորեն պատժելի արարք համարել ահաբեկչության քարոզը, կարող է վնասել խոսքի ազատությունը:

Tert.am-ի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի այն փոքրաթիվ երկրների ցանկում է, որի վերաբերյալ գոյություն ունի ընդամենը մեկ վճիռ՝ կայացված ազատ արտահայտվելու իրավունքի առումով:

«Այդ մեկ վճիռն էլ կապված է «Մելտեքս» ՍՊԸ-ի «Ա1+» հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու հետ: Մեկ դեպք է եղել, այսինքն՝ խոսքի ազատությունը մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա է: Ընդհանրապես ցանկացած իրավունք կարող է չարաշահվել, բայց հակակշիռներն են կարևոր: Միայն համաչափության սկզբունքի կիրառումը, դատարանների վրա քաղաքացիական հասարակության, իրավաբանական համայնքի դրական առումով ճնշումն այնքան է ուժեղացվել, որ դատարանը չգայթակղվի և լրագրողի լեգիտիմ խոսքը քարոզ ընդունի»,-ասաց իրավաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների խոսքերին՝ Ղազարյանը նկատեց, որ շատ անգամ նրանք դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են անում: Միևնույն ժամանակ իրավաբանը չհերքեց, որ դատարանները նաև կողմնակալ վճիռներ են կայացնում, բայց շեշտեց, որ դատարանի հետ գործ ունեցողները նաև գիտեն, որ դատարանները շատ լավ, համաչափ վճիռներ են կայացնում:

«Միշտ եմ առնչվում դատարանների հետ ու գիտեմ, որ մեր դատարանները վիրավորանքի և զրպարտության գործերով երևի թե 100-ից ավել որոշումներ են կայացրել, որտեղ տասնյակ գործերով սահմանվել է, որ լրագրողը խախտել է իրավունքը, բայց 100 հազար դրամից ավել տուգանք չի եղել: Այնպիսի գումար է սահմանվել, որ լրագրողը կամ լրատվական  ընկերությունը չսնանկանան»,- ընդգծեց Արա Ղազարյանը:

Ըստ նրա՝ վիրավորանքի և զրպարտության գործերում մենք ունենք կայուն, հաստատված պրակտիկա, որ համապատասխանում է կոնվեցիոն չափանիշներին: Ղազարյանը, արձագանքելով դիտարկմանը, որ անգամ հանրապետական գործիչներն են արձանագրում, որ ՀՀ դատական ատյանների անկախության խնդիր կա, և օրենքի ուժը համաչափ չի կիրառվում, ասաց, թե իր գնահատմամբ՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները դատարանին շատ դժվար կլինի լղոզել:

«Բան այն է, որ ճնշումն այնքան մեծ կլինի, որ դատարանը չի կարող լրագրողի լեգիտիմ խոսքը մեկնաբանել որպես ահաբեկչության քարոզ: Այստեղ գործ ունենք շատ ավելի բարձր չափանիշների հետ, որոնք դատարանը դեռ պետք է կարողանա հիմնավորել, որ լրագրողը դիտավորությամբ ցանկացել է սադրել ահաբեկչությունը: Եթե լրագրողը տեղեկատվությունը տրամադրել է, որ հանրային բանավեճում բացը լրացնի, ապա նա պաշտպանված է, եթե ոչ՝ զրկվում է պաշտպանությունից: Չեմ կարծում, որ հոդվածը կարող է չարաշահվել դատարանների կողմից»,- շարունակեց միջազգային իրավունքի մասնագետը:

Դիտարկմանը, որ խոսքը չի վերաբերում միայն լրագրողներին, այլ այն ուժերին, որոնք կարող են իշխանափոխության կոչեր անել, իսկ իշխանությունը կարող է վտանգ զգալով՝ դա ահաբեկչություն որակել, քանի որ հեղափոխական կոչեր են հնչել,  Արա Ղազարյանն արձագանքեց. «Հնարավոր է՝ նման բան լինի, բայց, երբ  նախաքննություն է լինում, հրապարակային դատաքննություն, ապա այստեղ կան այնքան շատ ազատ խոսքը պաշտպանող չափանիշներ, որոնք կիրառելու դեպքում պաշտպանություն կլինի: Պաշտպանում ես սադրող, նաև վիրավորող խոսքը, բայց կա  մի սահման, որ անցնելը ոչ մեկը չի խրախուսում, և այստեղ արդեն քրեական իրավունքի գործիքները պետք է օգտագործել»:

Իրավաբանը գիտակցում է, որ, երբեմն, բաժանող գիծը շատ աղոտ է, գայթակղություն կա, բայց կարևոր են հակակշիռները:

«Եթե կիրառվի այնպես, ինչպես, օրինակ՝ ՌԴ-ում, ապա իրավաչափ չի լինի: ՌԴ-ում, երբ միասեռականների մասին խոսում ես, արդեն քարոզ է համարվում, սա անընդունելի է: Բայց հասարակական պահանջ կա, որ նման նորմ ունենանք»,- եզրափակեց Արա Ղազարյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса